Հանրապետության տարածքում` հունվարի 15-ի ցերեկը, 16-ին առանձին շրջաններում, 17-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն և մառախուղ։ Հունվարի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Քամին՝ հարավարևմտյան` 3-8 մ/վ, հունվարի 15-17-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 17-ի ցերեկը կնվազի 5-6, 18-19-ի գիշերները` 8-10 աստիճանով: 
Երևան քաղաքում՝ հունվարի 15-ի ցերեկը, 16-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն և մառախուղ։ Հունվարի 17-ին սպասվում է ձյուն, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում՝



Երևան քաղաքում՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել