Բաղադրիչներ

  • շոկոլադ սև - 250 գ
  • շաքարի փոշի - 430 գ
  • կարագ - 320 գ
  • ձու - 2 հատ
  • վանիլին - 1 պտղունց
  • աղ - 1 պտղունց

Պատրաստման եղանակը

Շոկոլադը հալեցնում ենք այս եղանակով և սառեցնում ենք: Քանի դեռ այն սառչում է, փափկած կարագը հարում ենք վանիլինի ու աղի հետ: Շարունակելով հարել՝ ավելացնում ենք ձուն և շաքարի փոշին:
շոկոլադե-կրեմ-3
Լավ հարելուց հետո ավելացնում ենք հալեցրած շոկոլադն ու կրկին հարում ենք, որպեսզի ստանանք միասեռ զանգված:
շոկոլադե-կրեմ-4
Կրեմը կարելի է մի փոքր սառեցնել կամ անմիջապես օգտագործել:
շոկոլադե-կրեմ-5
Շոկոլադե կրեմը համարվում է աշխարհի բոլոր քաղցրասերների սիրելի դեսերտը: Այն կարելի է վայելել որպես առանձին դեսերտ, օգտագործել որպես կրեմ տորթերի կամ կարկանդակների համար:
շոկոլադե-կրեմ-6
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել