Երեկվա գրառմանս մոտիվներով: Շատերին թվում է, որ նոր համակարգ ձեւավորելու ճանապարհին թիվ մեկ խնդիրը նույն դաշտում եղած հին համակարգի քննադատելն է: Դա առաջին հայացքից գայթակղիչ, բայց մեծ հաշվով անարդյունավետ ճանապարհ է: Կա ավելի լավ տարբերակ: Եթե կարողանաս ստեղծել սեփական համակարգը, ապա հին համակարգը կփլուզվի ինքն իրենով՝ առանց մեծ ջանքերի քո կողմից, կամ էլ գոնե այնքան կթուլանա, որ ստիպված պիտի արդեն ինքը զբաղվի քեզ քանդելով, իսկ դա նշանակում է, որ դու արդեն շահել ես՝ «սեւ» գործառույթը պարտադրելով մրցակցիդ: Իսկ ի՞նչ անել սեփական համակարգ ձեւավորելու համար: Գաղտնիք չկա, եւ երեկ արդեն գրել եմ. կառուցվածք ստեղծել, այսինքն՝ ամենօրյա աշխատանքային ժամանակացույցով եւ աշխատանքի բաժանմամբ աշխատող թիմ, ձգտել գերակայության խոսքի եւ օրակարգերի ոլորտում, ճիշտ թիրախավորում: Այլ կերպ ասած՝ ուժի կենտրոն է պետք ձեւավորել, որը ոչ միայն այլոց կպատասխանի ու կպաշտպանվի կամ էլ միայն բացասական ասելիք կունենա, այլեւ ինքը կպահանջի պատասխաններ: Ուժի շուրջ կհամախմբվեն մարդիկ: Եթե այդ ամենի գիտակցությունն ու ձգտումը չկա, ապա քո «սեւ գործի» բոլոր ժամանակավոր արդյունքները շատ արագ հօդս կցնդեն շատ արագ: Երկու շաբաթ էլ չի անցնի, բայց մարդիկ կմոռանան ասելիքդ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ustahrant/posts/10201297454462627?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել