Լուսնի հակառակ կողմում բարեհաջող վայրէջք կատարած չինական Chang’e 4 տիեզերական սարքում ծլել են առաջին սերմերը, որոք նախատեսված են գիտափորձերի համար, հաղորդում է South China Morning Post-ը:

Փորձի ընթացքում առաջինը ծլել են բամբակի սերմերը, լուսանկարները հրապարակվել են երեքշաբթի, Չինաստանի տիեզերական գործակալության կողմից: Ավելի վաղ հաղորդվել էր, որ առաքելության շրջանակներում տարբեր սերմերով հերմետիկ բեռնարկղ է տեղափոխվել լուսնի մակերևույթ, ներառյալ կարտոֆիլի և կաղամբազգիների: Փորձի հաջողության մասին հայտնել է փորձի ղեկավար պրոֆեսոր Լյու Հանլուն: Նրա խոսքերով, բացի բամբակից, ծլարձակել են նաև հլածուկի և կարտոֆիլի սերմերը:

Հետազոտողները նախատեսում են ստուգել, հնարավոր է արդյոք տիեզերական սարքում ստեղծել փակ էկոհամակարգ, որտեղ թրթուրները ածխաթթու գազ կարտադրեն, իսկ բույսերը ֆոտոսինթեզի միջոցով այն կփոխակերպեն թթվածնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել