Վերջին շրջանում բազմաթիվ մարդիկ են անդրադառնում Շիրակի պետհամալսարանում իմ և Հովհաննես Խորիկյանի պայքարին։ Մարդկանցից շատերը մտածում են, որ, վերադառնալով ՇՊՀ, մենք պետք է դադարեցնեինք պայքարը, քանի որ արդեն վերադարձել ենք բուհ, և ամեն ինչ շատ լավ է։ 

Մենք շատ ուրախ կլինեիք, եթե դա այդպես լիներ, սակայն իրականությունն այլ է, և իրավիճակը ՇՊՀ-ում բավական բարդ է։ Տխրահռչակ ՀՀԿ-ական Սահակ Միանսյանը ռեկտոր չէ, սակայն նրա ճղճիմ ֆան ակումբը, որի ներկայացուցիչները Սահակ Մինասյանի հետ համատեղ բազմաթիվ հանցագործություններ են գործել ՇՊՀ-ում` այն տարրականորեն սնանկացնելով, իմ և Խորիկյանի՝ ՇՊՀ վերադառնալուց հետո բազում փորձեր են արել մեզ համար խնդիրներ ստեղծելու համար, այդ իսկ պատճառով ես չեմ դադարեցրել և դադարեցնելու այդ անձանց կողմից Սահակ Մինասյանի հովանավորությամբ ՇՊՀ-ում իրագործած բազմաթիվ անօրինականությունները ջրի երես հանելու և հանրայնացնելու քայլերս։ Այդ իսկ պատճառով այդ ֆան ակումբի որոշ ներկայացուցիչներ դիմում են սադրանքների և խուլիգանական արարքների, օրինակ՝ ինձ վրա փողոցում հարձակվելը կամ զրպարտություններ տարածելը։ Այդ ֆան-ակումբի ներկայացուցիչները եթե գտնում են, որ ես զրպարտում եմ իրենց, թող դիմեն դատարան։ Օրինակ՝ մինչև հիմա Շիրակի մարզի դատախազությունը քրեական գործ չի հարուցել ՇՊՀ-ում Համաշխարհային բանկի միջոցներով ՆՈՐԿԵՆՏ ծրագրի շրջանակներում կեղծ մրցույթներ անցկացնելու և միլիոնավոր դրամներ գրպանելու փաստի առթիվ։ Չպատժվելով իրավապահների կողմից` Սահակ Մինասյանի ֆան ակումբի թալանչիները բանսարկություններ են տարածում, որ ես առանց ապացույցների (համապատասխան փաստաթղթերը և հղումները ներկայացված են իմ էջում և իրավապահներին) իրենց հետևից եմ ընկել։ 

Ստիպված են կրկնել՝ 2017 թ-ի սեպտեմբերի 25-ից մինչ օրս իմ կողմից հրապարակված բոլոր տեղեկությունները ԱՊԱՑՈՒՑՎԱԾ են համապատասխան փաստաթղթերով։ Հենց դա է պատճառը, որ Սահակ Մինասյանը և նրա ֆան ակումբն ընդամենը բանսարկության մակարդակով են մեզ պատասխանում։ Ի դեպ, տխրահռչակ և վատահամբավ Մինասյանը Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում երկու պատրություն է կրել՝ փորձելով ապացուցել, որ ես վիրավորել եմ թե՛ ՇՊՀ-ին, թե՛ իրեն։ Իմ դեմ սանձազերծած վերջին դատական գործընթացը «վատահամբավ» և «տխրահռչակ» բառերից վիրավորված Մինասյանը տապալեց՝ չներկայանալով դատարան և ընդունելով, որ նա վատահամբավ և տխրահռչակ է։ 

Սահակ Մինասյանի` մեզ բանսարկության մեջ այս պահին մեղադրելն ունի իր պատճառները. ՇՊՀ-ում սպասվում են ռեկտորի ընտրություններ, և Սահակ Միանսյանն իր կողմից վերահսկվող ֆան ակումբի և բուհի Հոգաբարձուների խորհրդի՝ իր կողմից վերահսկվող որոշ անդամների միջոցով կփորձի իր ճղճիմ մանկլավիկներից մեկի տեսքով ռեինկարնացվել բուհի ռեկտորի պաշտոնում կամ լավագույն դեպքում տապալել ռեկտորի ընտրությունները՝ պահպանելով ստատուս քվոն։ Սահակ Մինասյանի գլխավոր նպատակը Շիրակի պետհամալսարանում անկախ աուդիտի անցկացման կանխումն է, որը կբացահայտի իր գործած հանցագործությունները և անօրինականությունները։

Սահակ Մինասյանը կյանքի գնով կփորձի իր մարդուն դնել ՇՊՀ ռեկտորի պաշտոնում։ Մենք էլ խոստանում ենք պայքար մղել այդ ֆան ակումբի և նրա ֆյուրեր Մինասյանի դեմ՝ վերջնականապես այն ցրելու և ՀՀԿ-ին Շիրակի պետհամալսարանից հեռացնելու համար։ 

ՀԳ. Նոր Հայաստանի ղեկավարները բացահայտ անտեսում են ՇՊՀ-ի հետ կապված Սահակ Մինասյանի գործած հանցագործությունների քննությունն արագացնելու անհրաժեշտությունը, քանի որ ՇՊՀ-ն Սահակ Մինասյանի հետ սնանկացրած որոշ անձինք, մոտ լինելով ներկայիս իշխանություններին, ամեն ինչ անում են հարուցված քրեական գործերը քնեցնելու, կեղծ օրակարգեր ստեղծելու համար՝ այլ մարդկանց դեմ քրեական գործեր հարուցելով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել