Սեյրան Օհանյանի մասին իմ կարծիքը վերջին տարիներին չի փոխվել, ավելին` վերջին զարգացումներից հետո ավելի է արմատավորվել այն, որ Սեյրանը շարքային պատեհապաշտ նիհիլիստ է: Ու հիմա, երբ Սեյրանին իրավացիորեն մեղադրանք են առաջարել Մարտի 1-ով, սկսել է «հասկանալ, թե ով է խախտում Սահմանադրությունը»: 

Ուղղակի հիշեցում Սեյրան Օհանյանին. 

Պարոն Օհանյան, Դուք մարտի 1-ի պատասխանատուներից եք, Դուք 2017-ին էլ պատրաստ էիք Ձեր թիմով «պուտչի» նման բան անել ՀՀ-ում: Պարոն Օհանյան, Դուք սատարեցիք ահաբեկիչներին, երբ նրանք կրակեցին սպայի վրա, Դուք սատարեցիք Նիկոլին Հայաստանը բարդակ դարձնելու ժամանակ (այսինքն՝ այ էդ նույն Սահմանադրությունը ոտքի տակ տալու ժամանակ), իսկ հիմա հազիվ ձեր իրական հասանելիքն եք ստանում: Հույս չունենաք, որ Ձեզ սատարելու է հիշողություն և արժանապատվություն ունեցող քաղաքացին, Դուք մի քանի անգամ սատարել եք ՀՀ Սահմանադրությունը ոտնահարողներին Ձեր ամբիցիաներին հագուրդ տալու համար: Դուք արժանի չեք մեր պաշտպանությանը:

ՀԳ. Ի դեպ, գեներալ Օհանյանին հիշեցրեք, որ այդ գաղտնալսումներն ավելի վաղ էին արվել։ Այդ ժամանակ դուք ո՞ւր էիք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել