Ցավոք, ծերացման ենթակա է ոչ միայն մարմինը, այլև ուղեղը, և պահպանել հիշողությունը, պայծառ միտքն ու ինտելեկտն առաջացած տարիքում շատ քչերին է հաջողվում: Անգամ առողջ, հասուն մարդու մոտ է առաջանում կոգնիտիվ կամ ճանաչողական ֆունկցիաների բնական վատացում: Այնուամենայնիվ, նյարդաֆիզիոլոգները վստահ են, որ ճիշտ սնվելու, ակտիվ կենսակերպ վարելու ու ժամանակն ուղեղը զարգացնող որոշակի զբաղմունքներին հատկացնելու դեպքում ծեր տարիքում դուք բոլորից խելացի կլինեք:

Ահա ուղեղը զարգացնելուն ուղղված 12 ամենահետաքրքիր ու օգտակար հոբբիները: Ընտրեք մեկը կամ մի քանիսը ու դրանց նվիրեք օրական գոնե կես ժամ:

  1. Մեդիտացիա

Մեդիտացիան օգնում է նվազեցնել սթրեսի մակարդակը, արյան զարկերակային բարձր ճնշումը, ամրապնդում է իմունային համակարգը և բարելավում կենտրոնանալու ունակությունը:

  1. Այգում աշխատելը

Զարմանալիորեն այգեգործությունն ուղեղի համար օգտակար զբաղմունք է: Այդպիսով դուք`

  • իջեցնում եք կորտիզոլի` սթրեսի հորմոնի մակարդակը,
  • դրական հույզեր եք ունենում,
  • հպարտանում եք ձեր նվաճումներով,
  • ֆիզիկական աշխատանք եք կատարում,
  • 36%-ով իջեցնում եք դեմենցիայի ռիսկը,
  • ժամանակ եք անցկացնոմ մաքուր օդում։
  1. Կերակուրի պատրաստում

Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ, ովքեր տանը կերակուր են պատրաստում, հիմնականում առողջ ապրելակերպ են վարում: Բացի դրանից՝ նրանք հնարավորություն ունեն ընտրելու մաքսիմալ առողջ մթերքներ ու վայելելու պատրաստման գործընթացը, ինչը բարերար ազդեցություն է գործում ուղեղի վիճակի վրա:

  1. Ընթերցանություն

Ընթերցանությունը գիտակցությանը սովորեցնում է կենտրոնանալ, ընդլայնում է բառապաշարը, զարգացնում երևակայությունը, վերլուծական ունակություններն ու ուղեղն ավելի ակտիվ դարձնում: Բացի դրանից՝ ընթերցանությունը սթրեսի դեմ պայքարելու լավագույն եղանակներից է:

  1. Որևէ երաժշտական գործիք նվագելը

Որևէ երաժշտական գործիք նվագելը նպաստում է ճանաչողական զարգացմանը, լավացնում է կոորդինացիան ու մանր մոտորիկան: Ինչպես երեխաների մոտ, այնպես էլ մեծերի մոտ երաժշտական որևէ գործիք նվագելը բարձրացնում է ինտելեկտի մակարդակը:

  1. Շախմատ խաղալը

Խաղի ընթացքում զարգանում են ուղեղի երկու կիսագնդերն էլ, լավանում են հիշողությունն ու ռազմավարական մտածողությունը:

  1. Պարեր

Պարելը ոչ միայն գերազանց ֆիզիկական մարզում է, որը նվազեցնում է սթրեսի մակարդակն ու բարձրացնում սերոտոնինի մակարդակը, այլև ավելի խելացի դառնալու եղանակ է, քանի որ շարժումների զանազան կոմբինացիաներ հիշելու և դրանք վերարտադրելու համար դուք գործընթացին ներգրավում եք ուղեղի զանազան հատվածները:

  1. Սպորտի թիմային ձևեր

Խաղալով թիմում` դուք ստանում եք շատ առավելություններ` շարժունակություն, մոտ ընկերներ և շփում: Հետազոտությունները ցույց են տալիս, որ շփման բացակայությունը բացասաբար է անդրադառնում ինչպես ուղեղի, այնպես էլ ընդհանուր առողջական վիճակի վրա: Այդ պատճառով էլ բասկետբոլը, ֆուտբոլը, վոլեյբոլը և սպորտի այլ թիմային ձևեր ժամանակն օգտակար անցկացնելու գերազանց եղանակ կդառնան:

  1. Մարտարվեստներ

Բացի ակնհայտ առավելությունից` ինքդ քեզ պաշտպանելու կարողությունից, մարտարվեստները հիանալիորեն զարգացնում են ուղեղը` բարձրացնելով կենտրոնանալու, հավասարակշռությունը պահելու ունակությունը, ինչպես նաև նպաստում են մարմնի ու գիտակցության միասնությանը:

  1. Շյուղագործություն

Փորձագետները պնդում են, որ շյուղագործությունը տագնապը, ընկճախտը, քրոնիկական ցավը և անհանգստությունը հաղթահարելու գերազանց եղանակ է: Ձեռքերով աշխատելու առավելությունը կարելի է համեմատել մեդիտացիայի էֆեկտի հետ: Այն ակտիվացնում է պարասիմպատիկ նյարդային համակարգն ու բթացնում է խփիր կամ վազիր ռեակցիան:

  1. Նամակ

Օրագիր, ամսագիր կամ նոթատետր վարելը, ուր գրում ես քո մտքերը, գաղափարներն ու նպատակները, օգնում է լուծել շատ խնդիրներ ու ծառայում է որպես սթրեսից ազատվելու ինքնատիպ մեխանիզմ:

  1. Լեզուներ սովորելը

Օտար լեզու սովորելը ձեզ ավելի խելացի կդարձնի: Բացի դրանից՝ կարող եք շփվել օտարերկրացիների հետ` ճանաչելով նրանց մշակույթը: Այս ամենն օգնում են նվազեցնել դեմենցիայի ռիսկը:

  1. Ծիծաղ

Բացի վերոբերյալից՝ ուղեղի ու ողջ մարմնի համար հիանալի դեղ է ծիծաղը, որն անվանում են ակտիվ մեդիտացիա:

Ինչ հոբբի էլ որ դուք ընտրեք ձեր ուղեղի համար, ծիծաղը միշտ էլ հիանալի լրացում կդառնա ցանկացած զբաղմունքի համար: Այն կօգնի հանել սթրեսն ու թուլանալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել