Panorama.am-ը գրում է.

Հատուկ քննչական ծառայությունը  մեղադրանք է առաջադրել ՀՀ պաշտպանության նախկին  նախարար Սեյրան Օհանյանին։ Լրագրողների հետ զրույցում ասաց դատախազ Վահագն Մուրադյանը՝ պատասխանելով հարցին, թե Ս.Օհանյանին մեղադրանք առաջադրվա՞ծ է, թե՞ ոչ։

Մեկ այլ հարցին, թե ճի՞շտ են այն տեղեկությունները, որ  Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 300.1 հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը), նա չպատասխանեց, ասաց մնացածը՝ հետագայում։

Ավելի վաղ, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում հայտաարարել էր՝ քայլեր են ձեռնարկվում, որ Սեյրան Օհանյանը Հայաստանից չկարողանա հեռանալ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել