Նոր ձևավորված խորհրդարանում կարծես թե իրադարձություններն ամբողջությամբ քաղաքական տրամաբանության սահմաններում են և այդ առումով անակնկալներ սպասել պետք չի: Այս տեսանկյունից թերևս միակ վիճահարույց թեման ԱԺ՝ ընդդիմադիր սեգմենտին, Սահմանադրորեն վերապահված փոխնախագահի պաշտոնն է, որի համար թեկնածություն ներկայացրել են և ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունները: ԱԺ ճեպազրույցների ժամանակ, լսելով կողմերի կարծիքները և հատկապես «Իմ Քայլը» դաշինքի խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի, ինչպես նաև նորընտիր ԱԺ նախագահի կարծիքները, ակնհայտ էր, որ նախապատվությունը, նույն քաղաքական տրամաբանության եզրույթում, տրվել է ԲՀԿ թեկնածու Վահե Էնֆիաջյանին: Այսքանով պետք է որ թեման եզրափակվեր, քանի որ տարըմբռնումներին կամ սուբյեկտիվ տեսակետներին, այս փուլում գոնե, ուշադրություն դարձնելը, անիմաստ գործ էր լինելու, ունենք այն ինչ ունենք: Սակայն, բանից պարզվում է, որ գրպանային փորձագետներին ի հայտ բերելու պրակտիկան շարունակվում է անգամ նոր Հայաստանում, որտեղ ըստ էության, նման երևույթներն այլևս տեղ չպետք է ունենաին: Ինչևէ հանրության շատ նեղ շրջանակներին հայտնի, պատվերով խոսող, իբր թե փորձագետ համարվող Սարո Սարոյանը, կարծիք է հայտնել, թե ընդդիմադիր հատվածի փոխնախագահի պաշտոնը չպետք է վստահվի ԲՀԿ-ին ու ինչ-որ անհոդաբաշխ մեկնաբանություն արել այդ կապակցությամբ: Դատելով նրանից, թե որ լրատվականի եթերում էր հայտնվել այս խամաճիկը, կարելի էր ենթադրել նրա հարցուպատասխանի բովանդակությունը, բայց պարոնայք չի կարելի այս աստիճան կանխատեսելի և պրիմիտիվ լինել: Արդեն սպառել եք Ձեր այդ մեդիա ռեսուրսը, չի կարելի ամեն անպատեհ առիթով, վիճարկել տեսակետներն ու կիզակետում հայտնված սուբյեկտի հասցեին անբարեհունչ արտահայտություններ հնչեցնել: Այսկերպ Դուք արժեզրկում եք առողջ քննադատության ինստիտուտը, երբ հանրությունը, Ձեր ըթերցողներն այլևս մոլորության մեջ են և Դուք եք նրանց գցել այդ վիճակում, ու չեն կողմնորոշվում, թե ինչին հավատան, ինչին չէ, որն է իրականն, իսկ որը շինծու: Սարո Սարոյանին խորհուրդ ենք տալիս ճաղատ գլուխն այլևս նման առիթներով դուրս չհանի բնից, հակառակ պարագայում շատ ավելի կոշտ արձագանքի կարժանանա՝ իր կողմնակալ, ակնհայտ պատվերի շրջանակներում արտաբերած կարծիքի համար, որն իմիջայլոց գռոշի արժեք չունի, ուղղակի անդրադառնում ենք, Սարո Սարոյանի նման ծախու դեմքերին՝ հանրությանն իրական շղարշի ներքո ներկայացնելու համար:
Ինչևէ, անկախ վարձկան փորձագետների կողմնակալ տեսակետներից, փաստ է, որ ԱԺ փոխնախագահի պաշտոնը ստանալու է ԲՀԿ թեկնածուն և այս համատեքստում քաղաքականապես հասունություն է պետք ցուցաբերել և ուղղակի ընդունել արդյունքներն, այն իրողությունը որը ստեղծվել է, թե չէ անվերջ «լացկանի» դերում մնալով, կառուցողական աշխատանքի մասին ԱԺ-ում ոմանք կարող են ընդհանրապես մոռանալ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել