Tert.am-ը գրում է.

Օպերայի հարակից տարածքի սրճարանների տնօրենները հանդիպում են ունեցել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանի հետ տարածքը սրճարաններից ազատելու՝ Երևանի քաղաքապետարանի որոշումը քննարկելու համար: Այս մասին Tert.am-ի հետ զրուցում ասաց Օպերայի հարակից տարածքում գործող «Montale Lounge Cafe»-ի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Սրճարանատերերի խնդիրները պետք է ներկայացվեն քաղաքապետ Հայկ Մարությանին: Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով՝ հանդիպումը կայացել է ուրբաթ օրը, բայց դեռ արձագանք չկա քաղաքապետարանից: Սրճարանի տնօրենը հուսով է, որ քաղաքային իշխանությունների արձագանքը կլինի այսօրվա ընթացքում:

«Մեր պահանջը մնում է նույնը, ոչ մի բան չի փոխվել, մենք ուզում ենք, որ թողեն աշխատենք: Օպերայից սրճարանների կուլտուրան չի վերանում, սրճարանների մի մասը մնում է, բայց իմ սրճարանն ամբողջությամբ քանդում են: Եթե մեկը պետք է մնա, փաստացի, ես պետք է գնամ միայն, ես չեմ գնա: Չեն կարող միայն ինձ հանել, դա խտրականություն է: Ես, որ շատ փող չունեմ, իմ մեջքին մարդ չկա կանգնած նախկին իշխանություններից, ես պետք է գնա՞մ»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել