Life.panorama.am-ը գրում է.

Այսօր՝ հունվարի 14-ին «Արմենիա պրեմիում» հեռուստաընկերության եթերում կմեկնարկի «Սև հանքեր» 25 մասանի քրեական դրաման, որտեղ նկարահանվել է նաև դերասանուհի Հասմիկ Վերդյանը։ Վերջինս Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է։
«Այս հեռուստանովելում նկարահանվելու առաջարկը ստացել եմ «Արմենիա TV»-ից։ Ռեժիսոր Դավիթ Զոհրաբյանի հետ առաջին անգամ էի աշխատում, բայց վստահ կարող եմ ասել, որ շատ հետաքրքիր ու շահեկան համագործակցություն ունեցանք»,- պատմեց Հասմիկն ու շարունակեց. 
 
«Սցենարն իսկզբանե ինձ հետաքրքրեց նրանով, որ դրա հիմքում ընկած են իրական փաստեր, իսկ նման դեպքում կերպար մարմնավորելն ավելի հետաքրքիր է։ Ֆիլմում գործողությունները ծավալվում են սահմանամերձ Գեղարդ գյուղում, որտեղ, ըստ սյուժեի, երկրաբանների խումբը հայտնաբերում է ոսկու մեծ պաշարներ: Նրանք այդ լուրը հայտնում են իրենց վարձակալած մեծահարուստին։ Գյուղի մեծահարուստը, որին մարմնավորում է Շահեն Ոսկանյանը, սկսում է միջոցներ ձեռնարկել ոսկու հանքը շահագործելու համար, բայց հանդիպում է գյուղացիների դիմադրությանը: 
Իր հերոսուհու մասին խոսելիս Հասմիկ Վերդյանը պատմեց.
«Ես մարմնավորում եմ գյուղի այսպես կոչված պահապանի, պաշտպանի խնամակալին։ Սկզբում տպավորություն կստեղծվի, թե կերպարս բացասական է, բայց իրականում այդպես չէ. իրադարձություններն այնպես կզարգանան, որ անակնկալի կբերեն հեռուստադիտողին, իսկ իմ հերոսուհին այդ իրադարձություններում շատ բան կփոխի։ Կերպարս մի գծով չի զարգանում, ինչը ևս ի սկզբանե ինձ շատ հետաքրքրեց»։
«Սև հանքեր» հեռուստանովելի նկարահանումները տեղի են ունեցել Գեղարդ գյուղում։ Հասմիկի խոսքով՝ տեղի բնակիչները շատ ջերմ ու հյուրընկալ են եղել։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել