Հայաստանում դատաիրավական համակարգը, իրավապաշտպան ոլորտը բարեփոխման լուրջ կարիք ունեն։ Այո՛, Հայաստանում եղել են ու կան դեպքեր, երբ մարդկանց անարդարացիորեն դատապարտել կամ կալանավորել են, սակայն իրական անարդարության զոհերին որոշ իրավունքների ջատագով «իրավապաշտպաններ» երբեք չեն անդրադարձել, լռել են, անգամ չեն արձագանքել, երբ իրենց դիմել են, էլ չեմ խոսում այդ անարդարության զոհերին հերոսացնելու մասին...

Հորդորում եմ նմաններին դադարեցրել այդ կեղծ իրավապաշտպանությունը, ինչով վարկաբեկում են այդքան մարդասիրական և կարևոր գործը՝ ցեխ շպրտելով բարեխիղճ իրավապաշտպանների վրա:

Վերջ տվեք իրավունքներ պաշտպանելու անվան տակ գումար աշխատելուն, իրականում անարդար դատապատված, անմեղ մարդկանց անտեսելուն ու մեղավոր, բայց տարաբնույթ համագործակցությունների պատրաստներին հերոսացնելուն, իրավապաշտպանության քողի ներքո անձնական հարցեր լուծելուն։

Այդպիսի «իրավապաշտպանները» որևէ բանով չեն տարբերվում անօրինական, պատվիրված վճիռ կայացրած դատավորից, որովհետև իրական անմեղ, հետապնդվող մարդկանց կողքին չեն եղել երբեք, հիմնականում զբաղված են եղել իրական հանցագործներից հերոսներ կերտելով և սենսացիաներ ստեղծելով։ 

Նաև նման կեղծ «իրավապաշտպանների» պատճառով է, որ իրավական պետություն չի լինում կերտել։

Խոսքս, բնական է, բոլորին չի վերաբերում, կան իրոք անաչառ և օբյեկտիվ իրավապաշտպաններ, ում տեսակը շատ եմ հարգում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել