Բարձրագույն քաղաքակրթության ձգտելուց ձգվեք գյուղեր, ձգեք գյուղեր, գյուղերը ձգեք ու լցրեք, լցվեք։ Շշմեք ու խրվեք գյուղում։ Տեսեք մարդկանց, որ առօրյա հոգսերից, հարկային ու բանկային վճարներից, ապրանքի շուկայում շարունակական թանկացումներից ինչպես են կքվել, ճկվել, կռացել, լացել, հոգնել ու զզվել։
Անսալով ու ունենալով մարդկային գեղեցիկ ու պարզ հատկանիշներ, հարաբերվելու լայնախոհ հմտություններ, ինչպես են երրորդական շարքում դասել այդ ամենն ու փորձում դուրս պրծնել ստեղծված վաակումից՝ դեպի արտասահման, հատկապես՝ Մոսկով, որը մեկ ու կես դար շարունակ տեղի է ունենում։
Նայելով նրանց աչքերին, կազմվածքին, հետևելով մտքին՝ աստիճանաբար հասկանալի է դառնում, թե ինչեր կարող են անել նրանք, նրանց երիտասարդները, երեխաները։ Քարը քարին կդնեն, կմզեն ու ոսկի կսարքեն, միայն թե չլինի բեռը, որ փոխարեն իշխանավորի կրում են իրենք, իրենց ընտանիքներով, հարազատներով՝ երբեմն մոռանալով այդ բառերի իրական նշանակությունը։
Սիրեք մեր գյուղերը։ Ի դեպ վիճակագրություն էլ ասեմ, որ կարևոր է մեր պետության ու տնտեսության համար։ Համախառն գյուղատնտեսական արտադրանքը հասնում է 2,5 մլրդ դոլարի։ ՀՆԱ-ում կազմում է մոտ 20 տոկոս։ Այստեղ ստեղծված արդյունքը՝ գյուղմթերքը, կարող եք համարել անփոխարինելի, նույնիսկ չկիրառելով ինչ-որ միջազգային ստանդարտներ՝ համապատասխանեցնելու կամ որոշ գլոբալ բիզնեսների հետ մրցակցությունից զրկելու համար։
Իսկականից սիրեք գյուղերը, որովհետև դա միասնություն կբերի և՛ շուկայում, և՛ առօրյայում, և՛ քաղաքականությունում, և՛ առհասարակ պետականությունը կհզորանա՝ կհիմնվի քաղաքացու վրա, ով սիրում է իր երկրի հողը, ջուրը, օդը, տեղական արտադրանքը։ Ու այդպես կյանքն էլ լավն ու բարի կդառնա։ Կսկսի ձեր փնտրածի գտնելու սկիզբը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել