Մոսկվայի Բարի գործերի պատն է, որտեղ գրառումս վերաբերում էր մարդասիրությանը: Բարի գործ ասվածի հիմքում ինձ համար նախ և առաջ մարդասիրությունն է, հետևաբար կարևորագույն արժեք է մարդու կյանքը, ապրելու իրավունքը: Հենց այդ պատճառով է, որ ես միշտ դեմ եմ եղել մահապատժին, քանի որ կյանք խլելու իրավունք չունի ՈՉ ՈՔ, ուստի ծանրագույն մեղք եմ համարում մարդասպանությունը: Նման արարք կատարած մարդուն ներելը չի կարող համարվել բարության, գթասրտության դրսևորում, քանի որ ներելով արդարացնում ենք մի բան, ինչն ուղղակի չունի ըմբռնումով մոտենալու, հասկանալու անգամ մի տարր։ Սառնասիրտ մարդասպանին ներում շնորհելով պղծվում է բարության հիմնաքարը՝ մարդասիրությունը։
Առաջին հայացքից կարող է թվալ, թե դա մի դեպք է, չի կարող գլոբալ ազդեցություն ունենալ, բայց հենց մի դեպքն է նախադեպ դառնում, ինչն էլ արժեհամակարգի փոփոխության վրա կարող է ունենալ լուրջ ազդեցություն։ Մարդասիրության և բարության գերագույն դրսևորումը նման դեպքում այն է, որ մարդու կյանք խլած մարդասպանը չպետք է ներվի երբեք։ Սա պետք է լինի այն արժեքը, այն խորհուրդը, որը կփոխանցենք սերունդներին մարդասիրության ոսկե կանոնը՝ մարդասպանները ներում, արդարացում չունեն...
ՀԳ. Խոսքը վերաբերում է նպատակադրված սպանություն կատարած մարդասպաններին: