Armsport.am-ը գրում է.

Իսպանիայում ավարտվել է Ռոկետաս դե Մար խոշոր միջազգային մրցաշարը, որին մասնակցել է 22 երկրի 178 շախմատիստ:

Մասնակիցների թվում է եղել 15 գրոսմայստեր, իսկ առաջին դասակարգված շախմատիստն էր Ալեքսեյ Շիրովը:

Մրցաշարում Հայաստանը ներկայացրել ր գրոսմայստեր Կարեն Գրիոգրյանը: Մեր շախմատիստը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և գրավել 3-րդ հորիզոնականը:

Նույնքան միավոր վաստակած Ալեքսեյ Շիրավը ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ դարձել է երկրորդը, իսկ մրցաշարի միանձնյա հաղթող է դարձել 7.5 միավոր վաստակած Դմիտրի Ֆրոլյանովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել