Tert.am-ը գրում է.

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանի խոսքով՝ մի քանի տարի առաջ էլ խոսվում էր գազի թանկացման մասին, և քաջատեղյակ մարդիկ գիտեն, որ Ռուսաստանը որպես սառը գործիք օգտագործում է գազի գինը Հայաստանի հետ հարաբերություններում ճնշում գործադրելու համար:

Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ խոսելով Ռուսաստանի՝ Հայաստանի նկատմամբ վարվող քաղաքականության, և, մասնավորապես, գազի գինը սահմանում թանկացնելու որոշման դրդապատճառների մասին:

«Հայաստանը պարտավոր է ուղղակի այլընտրանքային էներգետիկայի հարցը լուծել, և դա Հայաստանի Հանրապետության համար ոչ միայն էներգետիկ անվտանգության խնդիր է, այլ նաև՝ ուղղակի անվտանգության: Հայաստանը պարտավոր է գազի գնի հետ կապված այնպիսի բանաձև ստանալ, որպեսզի իր տնտեսության շնչառությունը կախված չլինի գազի խողովակից»,- ասաց նա:

Խաչատուր Քոքոբելյանի խոսքով՝ ինքը շարունակում է պնդել, որ Հայաստանի տնտեսությունը պետք է անջատել գազի խողովակից: «Դրա ռեալ հնարավորությունները Հայաստանն ունի: Ցավոք, թե՛ նախկին, թե՛ ներկայիս կառավարությունները մինչև այս պահը որևիցե գործուն քայլեր չեն իրականացրել այդ ուղղությամբ»,- ասաց նա:

Քոքոբելյանը հիշատակեց, որ իրենք բազմիցս են ասել, որ իրանական գազատարը կառուցելու ժամանակ պարտադրվեց հայկական կողմին 711 մմ տրամագծով գազատար անցկացնել, որպեսզի Հայաստանը շարունակի կախված մնալ ռուսական գազից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել