Մի երեք տարի առաջ Հնդկաստանում խոսում էի մի հնդիկի հետ, ասում էր․ «Մահմեդականների աճը խնդիր է մեզ համար, իրենք կարող են մի քանի կին ունենալ: Էսպես որ գնաց, Հնդկաստանը կգրավեն»: Ասեմ, որ հինդուները այնտեղ բնակչության 85%-ն են կազմում: Ֆոբիաներն ինչքան էլ իռացիոնալ լինեն, սնվում են նաև դաժան կենսափորձից: Հաճախ ռասիզմի և խտրականության զոհ դարձած ժողովուրդների մոտ ինքնապաշտպանական ռեակցիաներ են գործում, որոնք արտաքուստ կարող են ռասիստական կամ խտրական թվալ: Եթե, օրինակ, հայ տղան Հայաստանում ուզենա եզդի աղջկա հետ ամուսնանալ, խնդիր կունենա աղջկա բարեկամների հետ: Եթե պարսիկն Իրանում ուզենա ամուսնանալ հայ աղջկա հետ, նույնպես խնդիրներ են ծագում: Սա նրանից չէ, որ հայը կամ եզդին ռասիստ են, այլ նրանից է, որ զոհ են այդ նույն դրսևորումներին, ու իրենց մոտ գործում է ինքնապաշտպանական ռեակցիան, երբեմն էլ՝ անառողջ ձևով: Այնպես որ, Հայաստանի հանրային արձագանքը՝ կապված ներգաղթյալների հետ, ռասիզմ կամ ազգային խտրականություն որակելուց պետք է զգույշ լինել, քանի որ դրանք իրականությանը չեն համապատասխանում: Միևնույն ժամանակ, հանրության տեղեկացվածության և աշխարհաճանաչողության հետ արժի աշխատել, որ «մութ ուժերը» չմանիպուլացնեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: