Եթե իշխանությունները գտնում են, որ պարտք չունեն նրանց առաջ, ապա մե՛նք պարտք ունենք նրանց առաջ…
Մի խնդրանք-նամակ նստացույց անող ազատամարտիկներին և բոլորին...
Խորապես գիտակցելով երկրում տիրող անտանելի իրավիճակը, ինչպես նաև ձեր վիճակը՝ այնուամենայնիվ կարծում եմ, որ դրանում մեղավոր ենք մենք բոլորս և ոչ միայն իշխանությունները. ենթադրենք՝ իշխանությունները ընդհանրապես ցանկություն և միտում չունեն ձեզ աջակցելու, ի՞նչն է խանգարում մեզ բոլորիս՝ գիտակից մարդկանցս, ֆոնդեր ստեղծել, որոնք ամեն մեկիս ներդրած լումայի շնորհիվ կկարողանան որոշ չափով թեկուզ թեթևացնել ձեր նմանների վիճակը. եթե մենք ազգ ենք և ցանկանում ենք դեռ մնալ այդպիսին, ուղղակի պարտավոր ենք սա անել ձեզ համար և առաջին հերթին մեզ համար, որպես ազգ...
Այս գաղափարի հետ համաձայնողներին խնդրում եմ արձագանքել՝ վերջապես լուծելու այս ամոթալի խնդիրը: Եթե իշխանությունները գտնում են, որ պարտք չունեն նրանց առաջ, ապա մե՛նք պարտք ունենք նրանց առաջ… Նրանք իրենց կյանքն են տվել մեզ համար, և հեչ կարևոր չէ, որ մահը չի ցանկացել վերցնել այն...
Եվ վերջում ուղղակի խնդրում եմ ազատամարտիկներին դադարեցնել նստացույցը և զերծ մնալ նման գործողություններից, որպեսզի մեր սերունդը շարունակի դաստիարակվել ձեր՝ 20 տարի առաջ թողած օրինակով, և իրենց սրտերում միշտ ձեզ հիշի և ընկալի այդպիսին, այլ ոչ թե որպես ուրիշի խղճի ու կամքի հայեցողության վրա հույս դրածների, առանց այդ էլ այդպիսի օրինակներով լեցուն է ազգիս պատմությունը, ինչն էլ արդեն հոգեկերտվածք է դարձել... Կրկնում եմ՝ սրանում մեղավոր ենք մենք բոլորս...
Հարգանքներով՝ Վրույր Արծրունի
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vruyr.arcruni/posts/322203354577131?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել