Երբևէ պատկերացրե՞լ եք՝ ինչպիսին կլիներ հիմարությունը, եթե այն իրական մարդ լիներ...
Պարտադիր չէ, որ հիմա պատկերացնեք, որովհետև ձեր փոխարեն պատկերացրել է 16-րդ դարի բելգիացի նկարիչ Քվենտին Մասեյսը, ում ես վերջերս եմ բացահայտել ու չէի կարող ուղղակի նկարով չկիսվել։

Մասեյսն ասում է, որ իրականում հիմար լինելն էլ է ինտելեկտ, որովհետև հիմարները, որպես կանոն, այնքան ինքնավստահ ու այնքան ինքնասիրահարված են լինում, որ շատ ինտելեկտուալների կարող են համոզել իրենց հանճար լինելու, աննկարագրելի միտք ու հոգի ունենալու մեջ, ու էդտեղ արդեն հարց է առաջանում, թե ո՞վ է ավելի շատ հիմար՝ նրա՞նք, ովքեր հիմարացնում են իրենց կեղծ ինտելեկտով, թե՞ նրանք, ովքեր տրվում են առաջինների քարոզչությանը։ 

Մասեյսը պարզապես վստահ է, որ հիմարները հենց այսպիսին են ներսում՝ սևավորված ու աքլորավորված տգեղ տիպեր, ովքեր, սակայն, գեղեցիկի ամենագրավիչ քողն են կրում։ 

Հիմարությունը տեսանելի է դառնում ժամանակի հետ ու միայն խորն ուսումնասիրության արդյունքում, իսկ մինչ այդ այն շարունակում է շրջել ու տպավորություններ գործել՝ աջ ու ձախ այ էսպիսի մտածկոտ դեմքով մտքի թանկագին գոհարները շաղ տալով...

Ասածս ի՞նչ ․ հիշե՛ք հիմարության այս պատկերը, մի՛ տրվեք հիմարների քարոզչությանն ու նոր տարին սկսեք սեփական միտքն ու կարողությունները ճիշտ գնահատող մարդկանցով շրջապատված։

ՀԳ. Հիմարությունը տիպիկ մեր մանկության մուլտերի կախարդների տեսքն ունի, մենակ քայլող տնակն է պակասում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել