Մի փոքր էլ անդրադառնամ դրսից անձնական օգտագործման իրերի ներկրման ու դրանց հարկման թեմային։
Ուրեմն՝ անվճար քաշը նշել են 25 կգ, բայց չեմ հասկանում՝ ի՞նչ հաշվարկ են արել, որ այդ թիվն են ստացել (օրինակ՝ իմ միայն հագուստն ու կոշիկը միասին մոտավորապես 100 կգ կլինի՝ չհաշված մնացած այլ բաները)։ Հետո՝ ավել 1 կգ-ի դիմաց՝ 4 եվրո։
Ուրեմն, հարգելիներս, առը հա ձեզ, թե նման կերպ ներգաղթ կապահովեք։ Ցանկացած գոնե 10 տարի այլ երկրում ապրած հայն ունի շատ հետ գցած ապրանք՝ սեփական հագուստից մինչև տնտեսական իրեր։ Եթե մարդը ներգաղթում է, ապա նա անպայման բերելու է իր հետ իր քրտինքով վաստակած ցանկացած չոփ։ Այդ օրենքի հետ դեռ շատ կռիվներ եք ունենալու։

Հա մի բան էլ ասեմ․ օրինակ՝ Ռուսաստանն իր «հայրենակից» ծրագրի շրջանակներում թույլատրում է ընտանիքին Ռուսաստան տեղափոխել 3 տոննա անձնական օգտագործման ապրանքներ և վճարում տեղափոխման ծախսերը։
Թէ չէ հնդիկ, պակիստանցի, չգիտեմ էլ ինչ սուտի շուխուրներով մարդկանց զբաղեցնում եք, որ ի՞նչ անեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել