Հիշենք Մեր Մեծերին: ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ: Փառք ու պատիվ:
Արամ Խաչատրյանը (հունիսի 6, 1903 - մայիսի 1, 1978) հանրահայտ հայ կոմպոզիտոր, ժողովրդական ազգային արտիստ նախկին ԽՍՀՄ-ում, ռուսական կոմպոզիցիայի դպրոցի և հայ դասական երաժշտության վառ ներկայացուցիչ, ով ճանաչված է որպես համաշխարհային դասական։
Կենսագրություն
Նա ծնվել է Քոջորիում (Թիֆլիսի մոտակայքում) 1903 թվականի հունիսի 6-ին, գիրք կազմող Եղյա Խաչատրյանի ընտանիքում։ 1913 թվականին նա ընդունվում է Թիֆլիսի «Կոմերցիայի դպրոց»-ը, բայց նախընտրում է երաժշտությունը։ Որոշ ժամանակ ինքնուրույն սովորելով նվագել փողային գործիքներով, նա ընդունվում է մի փողային նվագախումբ։ 1915 թվականին (հայկական ցեղասպանության տարեթվին) երիտասարդ Արամ Խաչատրյանի ահաբեկված ընտանիքը, թողնելով ամբողջ իր ունեցվածքը, գաղթում է Եկատերինոգրադ (Կրասնոդար), Խաչատրյանի մեծ եղբոր մոտ։ Բարեբախտաբար, թուրքական զորքերը չեն ներխուժում Թիֆլիս, և Խաչատրյանի ընտանիքը վերադառնում է տուն։ 1921 թվականին Արամ Խաչատրյանի եղբայր Սուրենը տանում է Արամին Մոսկվա, որտեղ Արամը ընդունվում է «Գնեսինի Երաժշտական Քոլեջ»-ը։ Այդ ամենից առաջ Արամը նույնիսկ նոտաները չգիտեր։ Շատ շուտով նա բացահայտում է իր կոմպոզիտորական տաղանդը, և 1925 թվականին Գնեսինը առաջարկում է Արամին կոմպոզիտորական վարպետության դասերի հաճախել։ 1929 թվականին Արամը ընդունվում է Մոսկվայի Կոնսերվատորիան, որտեղ նա ուսանում է հայտնի ռուս կոմպոզիտոր և ուսուցիչ Մյասկովսկու մոտ։ Արամը ավարտում է կոնսերվատորիան փայլուն գնահատականներով և գրում իր առաջին խոշոր աշխատանքը՝ «Առաջին սիմֆոնիան»։ Այս ժամանակահատվածում նա գրում է նաև երաժշտություն թատրոնի համար, մեծ առումով «Վալենսիական այրի» շարքը և «Դիմակահանդես»-ը, և իր ավարտական տարիների ընթացքում՝ «Դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար» համերգը։ 1939 թվականին Խաչատրյանը գրում է իր առաջին բալետը, որն ի սկզբանե կոչում է «Ուրախություն», հետագայում այն վերանայվում և վերանվանվում է «Գայանե»։ 1936-1947 թվականները ամենաբերքառատն էին Խաչատրյանի կյանքում։ Նա գրում է երաժշտություն դրամատիկ ներկայացումների և ֆիլմերի համար, երգեր, եկեղեցական երաժշտություն և սիրված «Ջութակի համերգ»-ը, 1946 թվականին՝ «Երկրորդ սիմֆոնիան», 1943 թվականին՝ «Թավջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար» համերգը, 1946 թվականին՝ «Երրորդ սիմֆոնիան» և 1947 թվականին՝ իր «Պոետիկ սիմֆոնիան»։
Արամ Խաչատրյանին նվիրված ՀՀ փոստային նամականիշ 1940-ականներին նա շրջում է ամբողջ Սովետական Միությունը՝ Լենինգրադ (Սանկտ Պետերբուրգ), Կիև, Երևան, Թբիլիսի, Սոչի, Խարկով։ 1950 թվականին նա մեկնում է Հռոմ, որը դառնում է նրա համաշխարհային շրջագայության առաջին քաղաքը։ Առաջիկա տարիներին շրջագայում է 42 երկիր` բոլոր մայրցամաքներում։ Իր շրջագայությունների ընթացքում նա հանդիպում է բազմաթիվ հանրահայտ մշակույթի գործիչների՝ Սիբելիուս, Հեմինգուեյ, Չապլին, Դալի։ 50-ականներին Խաչատրյանը սկսում է իր ուսուցչական գործունէությունը Գնեսինի ինստիտուտում և Մոսկվայի կոնսերվատորիայում։
1956 թվականի Դեկտեմբերի 27-ին Խաչատրյանի հայտնի «Սպարտակ»-ը բեմադրվում է Կիրովի բեմում։ Խաչատրյանի 70-ամյակը պաշտոնապես նշվել է և Մոսկվայում և Երևանում։ Արամ Խաչատրյանը մահացել է 1978 թվականի մայիսի 1-ին և թաղված է «Երևանի` Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում» հայ այլ մեծերի կողքին՝ Կոմիտասի, Իսահակյանի, Սարյանի։
Գլխավոր ստեղծագործությունները
Սիմֆոնիաներ
Սիմֆոնիա հ. 1
Սիմֆոնիա հ. 2
Սիմֆոնիա հ. 3
Մենանվագներ և նվագախմբային գործեր
Դաշնամուրի Կոնցերտ
Ջութակի կոնցերտ 1941
Թավջութակի կոնցերտ
Կոնցերտ-Ռապսոդիա դաշնամուրի և նվագախմբի համար
Կոնցերտ-Ռապսոդիա ջութակի և նվագախմբի համար
Արամ Խաչատրյանի պատկերով ՀՀ թղթադրամ (շրջանառությունից հանված է)
Կոնցերտ-Ռապսոդիա թավջութակի և նվագախմբի համար
«Դիմակահանդես» սյուիտ
«Լերմոնտով» սյուտ
Բալետներ
Սպարտակ
«Գայանե», որն պարունակում է հանրահայտ Սուսերով Պարը
Կամերային ստեղծագործություններ
Տրիո Սոլ մաժոր Կլարնետի, ջութակի և Դաշնամուրի համար (1932)
Դաշնամուրային մենանվագներ
Տոկկատա
Էտյուդ
Խորհրդային Հայաստանի Օրհներգ