Բուդդա նշանակում է «լուսավորված»։ ժամանակին Սիդհարթհա Գաուտաման հին Հնդկաստանում բուդդիզմի հիմնադիրն ու հոգևոր առաջնորդն է եղել։ Նա համարվում է Հնդկաստանի գլխավոր Բուդդան։
Այսօր Բուդդայի ուսմունքի կյանքի 10 կարևոր դասերն ենք ներկայացնում, որոնք պարտադիր պետք է կարդան բոլորը.
1. Քչից սկսելը նորմալ է. սափորն աստիճանաբար է լցվում, կաթիլ-կաթիլ։ Ամեն վարպետ ինչ-որ ժամանակ նոր սովորող է եղել։ Եթե հետևողական եք և համբերատար, շատ բանի կհասնեք։
2. Մտքերը նյութական են։ Մեր գիտակցությունն ամեն ինչ է։ Դուք դառնում եք նա, ինչի մասին մտածում եք։ Եթե մարդը խոսում և գործում է հիմար մտքերով, նրան հետապնդում է ցավը։ Եթե նա գործում է մաքուր մտադրությամբ, նրան հետևում է երջանկությունը, որը ստվերի նման երբեք չի լքում նրան։
3. Ներել։ Պահել զայրույթը մեջդ նույնն է, թե տաք ածուխ վերցնես, որ մեկ ուրիշի վրա նետես, բայց ինքդ դրանով այրվես։ Երբ դուք ազատում եք նրանց, ովքեր չներելու բանտում են գտնվում, դուք այդ բանտից ազատում եք ինքներդ ձեզ։ Սովորեք ներել։ Ներել, որքան հնարավոր է շուտ։
4. Ձեր արարքները նշանակություն ունեն։ Զարգանալու համար դուք պետք է գործեք, գործել պետք է ամեն օր։ Փառքը բոլորի համար է, բայց ճանաչել այն կարող են միայն նրանք, ովքեր գործում են։ Բուդդան ասել է. «Ես չեմ հավատում ճակատագրին, որը թափվում է մարդկանց գլխին, երբ նրանք գործում են, բայց ես հավատում եմ ճակատագրին, որը թափվում է նրանց գլխին, երբ նրանք անգործության են մատնվում»։ «Աստված ամեն թռչունի էլ որդ տալիս է, բայց այն չի գցում բնի մեջ»։
5. Փորձեք հասկանալ։ Մենք դադարել ենք պայքարել ճշտի համար, մենք սկսել ենք պայքարել միայն ինքներս մեզ համար։ Սկզբում փորձեք հասկանալ, իսկ հետո միայն ջանացեք, որ ձեզ հասկանան։ Ավելի կենտրոնացեք երջանիկ, քան ճիշտ լինելու վրա։
6. Հաղթեք ինքներդ ձեզ։ Ավելի լավ է հաղթեք ինքներդ ձեզ, քան մի քանի հազար մարտերում հաղթանակ տանեք։ Այդ ժամանակ հաղթանակը քոնն է։ Այն քեզանից չեն խլի ո՛չ հրեշտակները, ո՛չ դևերը, ո՛չ դրախտը, ո՛չ դժոխքը։ Ինքդ քեզ հաղթելու համար պետք է քո գիտակցությանը հաղթես։ Դուք պետք է կառավարեք ձեր մտքերը։
7. Ապրեք ներդաշնակության մեջ։ Ներդաշնակությունը միջից է գալիս։ Մի փնտրեք դրսում այն, ինչ կարող է միայն ձեր սրտում լինել։ Ներդաշնակությունը նոր աշխատանք, նոր մեքենա կամ նոր ամուսնություն չէ, այն հոգու խաղաղությունն է, և այն սկսվում է ձեզանից։
8. Շնորհակալ եղեք։ Եկեք շնորհակալ լինենք նրա համար, որ եթե շատ չենք սովորել, առնվազն շատ ժամանակ էլ չենք ծախսել, եթե ժամանակ կորցրել էլ ենք, ապա գոնե չենք հիվանդացել, իսկ եթե հիվանդացել ենք, գոնե չենք մահացել։ Միշտ կարելի է գտնել մի բան, որի համար շնորհակալ պետք է լինենք։ Շնորհակալ սիրտը ձեզ հզոր է դարձնում։
9. Եղեք հավատարիմ այն ամենին, ինչ գիտեք։ Ամենամեծ զանցանքը անհավատարմությունն է մեր իմացածի նկատմամբ։ Մենք շատ բան գիտենք, բայց միշտ չէ, որ անում ենք այն, ինչ գիտենք։ Եթե դուք անհաջողության եք մատնվում, դա տեղի է ունենում ոչ թե այն պատճառով, որ դուք չգիտեիք, թե ինչպես վարվեք, այլ որովհետև չեք արել այն, ինչ գիտեիք։
10. Ճամփորդեք։ Կյանքը ճամփորդություն է։ Ես երջանիկ եմ, գոհ և բավարարված այսօրվա օրով։ Ճամփորդեք հենց այսօր, վայելեք ճամփորդությունը։