Tert.am Life-ը գրում է.

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանն Ամանորը դիմավորել է ընտանիքի հետ Հայաստանում: Երգչուհին ամանորյա եռուզեռի մեջ հասցրել է տոնական ֆոտոշարք իրականացնել: Աստղիկը Tert.am Life-ին է տրամադրել լուսանկարներն ու խոսել Ամանորին իր հետաքրքիր ավանդույթի և 2019-ի ծրագրերի մասին:

Երգչուհին նկատեց, որ սա այն եզակի տարիներից էր, որ Ամանորն անցկացրել է Երևանում: «Այս տարի Ամանորը դիմավորել եմ ընտանիքիս հետ, տանը, հաճելի մթնոլորտում։ Մեր տան տոնածառի զարդարման դիզայնը, ինչպես միշտ, վստահվել էր ինձ: Երևանում ամանորյա աժիոտաժն իր բոլոր իմաստներով շատ հաճելի է»,-ասաց նա:

Աստղիկը նշեց, որ Իսպանիայում Ամանորը դիմավորելիս պարտադիր իրականացնում է «Խաղողի 12 հատիկներ» կոչվող հայտնի ավանդույթը. «Դա ենթադրում է տարեմուտի 12-զանգերին զուգահեռ ամեն զանգի հետ հասցնել ուտել խաղողի 1-ական հատիկ։ Այդ ավանդույթի ժամանակ պահում եմ երազանքներ, և ասում են, եթե իսկապես հասցնում ես 12 զանգերի ընթացքում ուտել խաղողի 12 հատիկները,  երազանքներդ կիրականանան»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել