Tert.am-ը գրում է.

Մենք գտնում ենք, որ պարոն Քոչարյանը հիմա կալանքի տակ չպետք է գտնվեր, բայց, քանի որ Վճռաբեկ դատարան ենք դիմել այդ հարցով, և պարզ չէ, թե երբ լուծում կտա Վճռաբեկ դատարանը, սա միջանկյալ միջոց է մեր կողմից: 

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: «Դիմեցինք առաջին ատյանի դատարան, որ գրավ կիրառվի, մինչև մնացած հարցերն իրենց լուծումը կստանան»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել