Զարմանալի չէ, որ մոր ու երեխայի կապն ամենաուժեղն է: Մտերիմ հարաբերություններն օգնում են երեխային էլ ավելի ինքնավստահ լինել: Այս հզոր կապն առանձին ուշադրության է արժանի։
Անգիտակից քայլերի ցածր հնարավորություն
Սովորաբար կանայք այդքան էլ անխոհեմ չեն, ինչպես տղամարդիկ: Նրանք ավելի տեղեկացված են ու զգուշավոր և հակված չեն ռիսկի դիմելու:
Հաջողության հասնելու մեծ հնարավորություն
Ապացուցված է, որ այն որդիները, ովքեր մոր հետ շատ կապված են, պատասխանատվության մեծ զգացում ունեն: Նրանք սովորաբար գիտակցում են, թե ինչ են անում:
Մեծաքանակ հետազոտություններն ապացուցում են, որ տղաներն այդ գենը մորից են ժառանգում:
Հաջորդականություն
Այն, ինչ տղան իմանում է մորից, դա փոխանցում է որդուն կամ դստերը: Մայրը տղային սովորեցնում է համբերատարություն, ջերմություն, սեր և շատ այլ բաներ: Սա մնալու է նրանց հետ մինչև կյանքի վերջ:
Ավելի քիչ նախապաշարում
Աշխարհում, որտեղ դոմինանտում են տղամարդիկ, հազարավոր նախապաշարումներ ու կարծրատիպեր կան: Դրանցից մի քանիսն այնքան նուրբ են, որ մարդիկ չեն էլ հասկանում, որ դրանք նախապաշարումներ են:
Նրանք շատ արագ կարող են ենթարկվել ինչ-որ մեկի կամքին:
Լավ հաղորդակցություն
Տղամարկանց համեմատ կանայք սովորաբար ավելի հաղորդակցվող են: Նրանք շատ լավ օրինակ են: Եթե տղամարդը շատ շփվող է, ուրեմն՝ բնավորության այդ գիծը նա ժառանգել է մորից:
Հարգանք ու պատիվ
Որդին հետևում է, թե ինչպես է մայրն արձագանքում տարբեր իրավիճակներին: Նրա օրինակով որդին շատ բան է սովորում:
Էմոցիոնալ բանականություն
Կանայք սովորաբար ավելի էմոցիոնալ են, քան տղամարդիկ, և քանի որ նրանք ավելի շատ են զբաղվում երեխայի դաստիարակությամբ, այս հատկանիշը փոխանցվում է որդիներին: