Armsport.am-ը գրում է. 

Աշխարհի նախկին երրորդ ռակետ, արգենտինահայ Դավիդ Նալբանդյանը խոսել է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի մասին.

«Ռոջերը պատմության լավագույն թենիսիստներից մեկն է ոչ միայն նվաճած տիտղոսների քանակով, այլև` տարիքով և կորտում երկարակեցությամբ:

Այն մակարդակը, որը նա դեռ շարունակում է ցուցաբերել, պարզապես անհավանական է:

Հիանալի է նրան հետևելը: Նա տարբերվում է մյուսներից, քանի որ նրա տեխնիկան և հարվածները գրեթե իդեալական են:

Հենց այս պատճառով է նա քիչ վնասվածքներ ստանում և քիչ հոգնածություն զգում: Սա նրան օգնում է խաղալ բարձր մակարդակում: Բացի այդ, Ֆեդերերը բացարձակապես հաղթողի մտածողություն ունի»,- Նալբանդյանի խոսքերն է փոխանցում Info Bae-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել