Artsakhpress.am-ը գրում է.
2019 թվականի հունվարի 1-7-ն Արցախի Հանրապետությունում գրանցվել է 39 ծնունդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 25-ի համեմատ:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Մանուշակ Սարգսյանն ասել է, որ Ստեփանակերտի ծննդատանը տոնական օրերին գրանցվել է 28 ծնունդ, որից 18-ն աղջիկներ են, իսկ 10-ն էլ՝ տղաներ:
ԱՀ առողջապահության նախարարությունից մեզ հայտնել են, որ նույն ժամանակահատվածում Մարտակերտի բուժհաստատությունում գրանցվել է 6 ծնունդ, որոնցից 4-ն աղջիկներ են, իսկ 2-ը՝ տղաներ, Մարտունու բուժմիավորումում՝ 4 ծնունդ, նրանցից 3-ը տղաներ են, մեկը՝ աղջիկ, իսկ Հադրութում էլ ծնվել է 1 աղջիկ:
Արցախում ծնված 39 երեխաներից 24-ն աղջիկներ են, իսկ 15-ը՝ տղաներ:
Նյութի աղբյուր՝ https://artsakhpress.am/arm/news/99065/tonakan---orerin-arcakhum--grancvel-e--39-tsnund.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել