Բոլոր ժամանակներում էլ մարդիկ ստեղծել են տարբեր նշաններ, որպեսզի նշեն իրենց պատկանելիությունը տարբեր կազմակերպություններին կամ էլ ենթամշակույթներին։ Ամենահայտիների շարքին կարելի է դասել սվաստիկան և մասոնական աչքը։

Սվաստիկա

Ի սկզբանե սվաստիկան համարվել է արևի խորհրդանիշը և տարածված է եղել ողջ Եվրասիայով մեկ։ Սակայն նացիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերիը այդպիսի նշանակությունը չհավանեց։ Հանուն սվաստիկայի Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին միլիոնավոր մարդիկ են սպանվել։ Այսպես սվաստիկան ամբողջ աշխարհով մեկ սկսվեց ասոցացվել նացիզմի հետ։

Ջոան Ռոուլինգը իր գրքերում խոսում է տարբեր կերպարների մասին։ Նրանց մեջ է նաև չար մոգ Գրին դե Վալդը։ Նա ցանկանում է տիրել ողջ աշխարհին և սպանել մարդկանց՝ ովքեր պատկանում են իրեն ոչ ձեռնտու սոցիալական խմբերին։ Ստեղծագործության մեջ շատ լավ երևում է, որ Գրին դե Վալդի նշանը շատ նման է նացիստական խաչին։

Ի սկզբանե այս երկու նշանները չէին կրում բացասական երանգ։ Ինչպես արդեն նշվել է, սվաստիկան խորհրդանշում է արևը։ Իսկ «մահվան պարգևները», որոնք օգտագործում է Ջոան Ռոուլինգը մտացածին նշան է, որը օգտագործվում է Հարրի Փոթթերին նվիրված գրքերում։

Մասոնական աչք

Մեզանից շատերը կարծում են, որ ԱՄՆ-ի թղթադրամների վրա պատկերված աչքը «ամենատես Աչքն» է։ Ցավոք այդպես չէ։ Մասոնական աչքը ստեղծվել է ինտելեկտուալ-փիլիսոփայական ուղղության ներկայացուցիչների կողմից։ Մասոները առաջին հերթին հանդես էին գալիս բարոյականության և ինքնակատարելագործման օգտին։

Նրանց համար ամենակարևորը  եղբայրության պահպանումն էր։ գրող Դեն Բրաունը նշում էր, որ ինչպիսին էլ լինի Նահանգների իշխանությունը, մասոնները կլինեն պառլամենտի ամենահզոր անդամները։

Այդ պատճառով էլ աչքը հայտնվել է աշխարհի ամենակարևոր արժեթղթի վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել