Ի՞նչն է ձեզ ուժեղ դարձնում։ Ի՞նչն է ձեզ օգնում տարբեր դժվար իրավիճակներում։
Ճանաչելով ինքներս մեզ, մենք սկսում ենք գիտակցաբար մեր կյանք բերել այնպիսի երևույթներ, որոնք մեզ ավելի հաջողակ են դարձնում։
Նայեք նկարին։ Ի՞նչն ամենից շատ հետաքրքրեց ձեզ։ Կարդացեք ձեր ընտրության նշանակությունը։
Հրե տղամարդ
Ձեզ օգնում են էմոցիաները և ինքնավստահությունը։
Դուք մարդկանց համոզելու կարողություն ունեք։ Դուք անկեղծ մարդ եք և մարդիկ զգում են դա։ Դուք կարողանում եք հիմնավորել ձեր մտքերը, կարծիքը, սկզբունքները։ Դուք հեղինակություն եք ձեզ ճանաչող մի շարք մարդկանց համար։
Սառցե կին
Դուք կարողանում եք պահպանել ձեր էմոցիաները։ Դուք ավելի շատ գիտակցաբար եք գործում, քան սրտով և դա շատ է օգնում ձեզ։ Դուք անհիմն եզրակացություններ չեք անում։ Կարողանում եք համբերատար սպասել այն ամենին՝ ինչը իրոք հարկավոր է ձեզ։
Դուք ապրում եք սեփական օրենքներով և հազվադեպ եք ձեր գործողությունները բացատրում ուրիշներին։
Գայլ
Դուք կարողանում եք վերլուծել իրավիճակը, հարաբերությունները, մարդկանց։
Միշտ ժամանակ եք գտնում մտածելու և ճիշտ որոշում կայացնելու համար։ Բոլորի համար դուք փակ մարդ եք, որոշ դեպքերում մարդիկ խուսափում են ձեզանից։
Փյունիկ
Պատկերը ասում է ամեն ինչ։ Դուք կայուն մարդ եք և դա օգնում է ձեզ՝ որոշումներ կայացնելիս։ Դուք կարողանում եք հաղթել և դադար առնել։ Յուրաքանչյուր անհաջողություից հետո դուք ավելի ուժեղ եք դառնում և փորձ եք ձեռք բերում։
Դուք պահպանում եք ավանդույթները և օրենքները։ Սա նույնպես օգտակար է հաջողակ լինելու համար։
Պողպատե սիրտ
Դուք կարողանում եք տարբերակել անձնականը գործնականից, որը ձեզ օգնում է մի շարք իրավիճակներում։ Դուք կարողանում եք կազմակերպել ձեր գործերը և հարաբերությունները։ Դուք բավականին բարդ կյանքի փիլիսոփայություն ունեք, որը հասկանալի է միայն ձեզ նման մարդկանց համար։