Հնդիկների հարցը չէր բարձրանա ու այսպիսի արձագանք չէր ունենա, եթե նորընտիր կառավարությունը չփորձեր խեղաթյուրել իրականությունը ու հերթական անգամ խաբել: Երբ Նիկոլը հայտարարեց, որ 2018 թ. 20 713 մարդ մուտք է գործել Հայաստան և դուրս չի եկել, այսինք մեր կառավարությունը ապահովել է 20 713 մարդու ներգաղթ, բոլորի մոտ հարց առաջացավ, եթե իմ հարազատներից, ընկերներից, ծանոթներից և ոչ ոք չվերադարձավ, մասսայական հայրենադարձություն չի կազմակերպվել լավ բավական մեծ թիվ է ովքե՞ր են ներգաղթյալները: Ու սկսվեց այս թեմայի առծածումը: Մենք բավական մեծ սփյուռք ունենք ու պետք է հանդուրժող լինենք, այս խնդրի վերաբերյալ, բայց քանի որ գիտենք, որ իշխանությունները ի վիճակի չեն մեզ պաշտպանել, չկա միգրացիոն քաղաքականություն, ոչ ոք տեղյակ չի, թե որտեղ են ժամանակավոր կամ մշտական բնակվում այդ մարդիկ, գործում է մեր բնազդային ինքնապաշտպանությունը: Ու դա շատ վատ է...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել