Մեր յուրաքանչյուր օրը հագեցած է տաբեր էմոցիաներով։ Թվում է, թե մենք գիտենք ամեն ինչ այդ էմոցիաների մասին, սակայն մենք ձեզ կզարմացնենք և կներկայացնենք 10 փաստ, որոնք շատ քչերին են հայտնի։

  1. Էմոցիաներն աշխատում են բավականին աննկատ։ Նրանք միացնում են կոգնիտիվ գործընթացները, ֆիզիկական զգացողությունները, ազդում են վարքի վրա։
  2. Էմոցիաներն ամենահզոր մոտիվատորներն են։ Նրանք են ղեկավարում մեր ապրելու, բազմանալու, շփվելու ցանկությունները։
  3. Տղամարդիկ և կանայք ունենում են միևնույն էմոցիաները, ուղղակի տարբեր ձև են արտահայտում դրանք։
  4. Գոյություն ունի ավելի քան 100 էմոցիա, և սրանք այն էմոցիաներն են, որոնց մասին մենք որոշակի տեղեկություն ունենք։
  5. Գոյություն ունի 7 հիմնական էմոցիա՝ չարություն, տխրություն, վախ, զարմանք, հիացմունք, երջանկություն և զզվանք։
  6. Երջանկությունն ամենահակասական էմոցիան է։ Ինչո՞ւ։ Քանի որ այն կարող է տարբեր բաներ նշանակել. ուրախություն, երախտիք, գոհունակություն։
  7. Էմոցիաներն արտահայտելու համար բնությունը մեզ պարգևատրել է 43 մկաններով, որոնք պատասխանատու են միմիկաների համար։
  8. Էմոցիան կարող է տևել մեկ վայրկյանից միչև մի քանի րոպե։ Բացասական էմոցիաները մենք ավելի երկար ենք զգում, քան դրականները։
  9. Տրամադրությունն ավելի երկար է տևում, քան էմոցիան։ Մենք այն կարող ենք զգալ մի քանի րոպեից մինչև մի քանի օրվա ընթացքում։ Ավելին՝ այն ազդում է էմոցիաների ընկալման վրա։ Օրինակ, եթե դուք տրամադրություն չունեք, ապա ատելությունը կստիպի արյանը սովորականից ավելի ուժեղ եռալ։
  10. Սերը էմոցիա չէ։ Այն վիճակ է, որի ժամանակ դուք կարող եք զգալ ուրախություն, տխրություն, ձանձրույթ, կատաղություն...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել