Մասնագիտության մեջ հաջողության հասնելու ավելի մեծ հնարավորություններ եք ստանում

Հետազոտությունների համաձայն՝ այն մարդիկ, ում ակտիվության գագաթնակետը լինում է առավոտյան, ողջ օրվա ընթացքում ավելի արդյունավետ են աշխատում։

Բվերը, որպես կանոն, լինում են ավելի խելացի, կրեատիվ և շփվող, բայց իրենց այդ որակների դրսևորմանը խանգարում են գրասենյակային գրաֆիկի հետ անհարմարվողականությունը։ Արտույտներն ամբողջ օրվա ընթացքում ակտիվ են լինում։ Հետազոտությունները նրանց ակտիվությունը կապում են բարձր աշխատունակության հետ։

Դուք ավելի առողջ կլինեք

Շուտ արթնացող մարդիկ ավելի երկար ժամանակ են ունենում օրվա ակտիվ ժամանակահատվածին պատրաստվելու համար։ Դա նրանց թույլ է տալիս վարժանքներ կատարել, նախաճաշել և որոշել գործողությունների հաջորդականությունը։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ զարթուցիչն անտեսող մարդկանց մոտ մեծանում է սթրեսի և դեպրեսիայի հավանականությունը։

Կյանքն ավելի պայծառ կդառնա

Կյանքից գոհունակությունը բարեկեցության ամենակարևոր գնահատականներից մեկն է։ Գիտնականներին հաջողվել է պարզել, որ այն մարդիկ, ովքեր շուտ են արթնանում, ավելի գոհ են լինում իրենց կյանքից, քան ավելի ուշ արթնացողները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել