Յուրաքանչյուր ազգ ունի իր յուրահատկությունները, որոնք իր համար սովորական են համարվում, իսկ դրսից եկած ցանկացած հյուրի համար՝ տարօրինակ։
Ձեզ ենք ներկայացնում Թաիլանդի 5 ազգային սովորություն, որոնք կարող են զարմանալի և մի քիչ էլ տարօրինակ թվալ։
Արձակուրդների ժամանակ նրանք հոգևորական են դառնում
Մարդիկ իրենց արձակուրդն անց են կացնում հոգևոր սնունդ ստանալով։ Նրանց համար հոգևորական դառնալը սովորական և ժամանակավոր երևույթ է։ Յուրաքանչյուր տղամարդու համար 2 շաբաթը բավական է հասուն տղամարդ դառնալու համար։ Այն փոխարինում է բանակին։ Թաիլանդցի կանայք գերադասում են ռեթրիտ-մեդիտացիաները։
Նրանք քարանում են, երբ հնչում է պետական հիմնը
Թաիլանդի հիմնն ամբոխին ղեկավարելու շատ հզոր միջոց է։ Երբ և որտեղ այն սկսում է հնչել, Թաիլանդցիները դադարեցնում են իրենց գործերը և զգաստ կանգնում են։ Հիմնը կարող է հնչել ցանկացած պահի՝ ֆիլմ դիտելուց առաջ, կանգառներում և անգամ երեկոյան առևտրի ժամանակ։
Բոլորը պարտադիր ժպտում են
Մեզ համար այն կեղծ ժպիտ է։ Նրանց համար՝ էմոցիաներն արտահայտելու կատարյալ միջոց։ Նրանք կարծում են, որ իրենց վատ տրամադրությամբ մնացածի տրամադրության վրա ազդելու իրավունք չունեն, այդ պատճառով էլ բոլորից ժպիտ են պահանջում։
Նրանց ամենուր հետևում են
Թաիլանդի բոլոր բնակիչներին և հյուրերին հետևում են։ Եվ խոսքը տեսախցիկների մասին չէ։ Ամենուր քեզ է նայում սուրբ երրորդությունը՝ Բուդդան, թագավորը և թագուհին։ Նրանց բոլորին հարկավոր է անհրաժեշտ հարգանք և ուշադրություն ցուցաբերել։
Նրանք չեն զբաղվում մարմնավաճառությամբ
Քչերը գիտեն, որ, չնայած երկրի հսկայական չափսերին, Թաիլանդում սեքսուալ ինդուստրիան արգելված է։ Պաշտոնապես Թաիլանդում չկա մարմնավաճառություն։