
Բավականին տհաճ է զգալ, թե ինչպես են փոքրիկ արարածներ քայլում գլխիդ վրա: Բացի այդ՝ սա շատ մարդկանց մոտ սարսափ է առաջացնում:
Բոլորս էլ գիտենք, որ ոջիլից ազատվելը ցավոտ է ու երկար ժամանակ է պահանջում:
Այս եղանակով շատ արագ և հեշտ կարող եք ազատվել դրանցից։
Սա ոչ միայն էժան է, այլ նաև միանգամայն անվտանգ։
Ձեզ պետք կգա՝
- Ոջիլի դեմ հատուկ սանր,
- Բերանի խոռոչը ողողող հեղուկ,
- Սպիտակ քացախ,
- Ցնցուղի գլխարկ,
- Սրբիչ։
Ի՞նչ պետք է անել
- Գլխին քսեք բերանի խոռոչի հեղուկը, դրեք գլխարկը և մեկ ժամ սպասեք:
- Թրջեք մազերը, իսկ հետո սպիտակ քացախով լվացեք․ այն կօգնի ազատվել ոջիլի ձվերից: Նորից դրեք գլխարկը և մեկ ժամ սպասեք:
- Հետո սովորական շամպունով լվացեք մազերը և ընթացքում սանրով սանրեք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել