Գազի թեմայի շուրջ, սթափների համար:
Վերջին օրերին ինչ կարծիք ասես չլսեցինք գազի ու Գազպրոմի մասին: Ի՞նչումն է հարցը:
Գազի սակագնի թանկ ու էժանից Հայաստանում էական բան չի փոխվելու, մենք նույնիսկ գազ սպառող արդյունաբերություն չունենք, հարցը լրիվ այլ է:
Համաշխարհային գազի պաշարներով ամենահարուստ երկիրը Ռուսաստանն է, երկրորդ տեղում մեր հարևան Իրանը: Իրան-Հայաստան գազամուղը իրանական կոմից ՀՀ սահմանին է հասցվել 1500մմ տրամագծի խողովակներով, ՀՀ սահմանից այն շարունակվեց 800 մմ խողովակաշարով, ինչը թույլ չի տալիս այդ խողովակաշարը դարձնել տարանցիկ, շարունակել Վրաստան, հետո Սև ծովով դեպի Եվրոպա:
Ահա այն ԳԼԽԱՎՈՐԸ, որ պետք է իմանալ գազի թեմայից:
Ժամանակին Գազպրոմը շատ «նուրբ» ներխուժեց Իրան-Հայաստան գազամուղի պռոյեկտ, իրականացրեց դրա կառուցման աշխատանքները, չնայած պարսիկները պատրաստ էին իրենց հաշվին խողովակաշարը հասցնել մինչև Վրացական սահման(կարծում եմ, նաև Եվրոպա): Քոչարյանը չդիմացավ ռուսական ճնշումներին, քիչ էր 800 մմ տրամագծով խողովակաշարը, մի բան էլ այն 30 միլյոն դոլլարով(գազի դիմաց, ոչ թե քեշով) հետո տրվեց Գազպրոմին, մինչ այդ պատկանում էր ՀԷՑ ին: Ահա Քոչարյանի ամենա մեծ սխալը: Պետք է խոստովանել, որ դա բարդ խնդիր էր, այդ ժամանակ Ռուսաստանի դիրքերը ուժեղանում էին, Հայաստանում նոր նոր վիճակը կայունանում էր, քաղաքական հենարան չկար, կամք չկար:
Հարցի լրջությունը պատկերացնելու համար, հիշենք ինչից սկսվեց Ուկրաինական պատերազմը,հենց Եվրոպա գնացող գազատարի պատճառով: Մնացած պատճառները կեղծ են: Ուկրաինական գազատարով Եվրոպա էր հասնում ռուսական գազի զգալի մասը: Պատերազմին զուգահեռ, Ռուսաստանը այլնտրանքային ուղիներ ունենալու վրա մեծ գործ արեց և անում է: Կառուցվեց «Կապույտ հոսք» խողովակաշարը Սև ծովով դեպի Թուրքիա, սկսվել է «Թուրքական հոսք» գազամուղի շինարարությունը կրկին Սև ծովի հատակով: Գործարկվեց Բալթիկ ծովի հատակով «Հյուսիսային հոսք» գազատարը, այժմ կառուցվում է «Հյուսիսային հոսք 2» ը , մինչև Գերմանիա, իսկ Գերմանիան Եվրոպայի ամենա խոշոր գազ օգտագործողն է: Այս հարցում Գերմանիան չնկրկեց տարբեր, հատկապես ԱՄՆ և ճնշումների առաջ, դա գերմանական տնտեսության անվտանգության հարցն է: Որևե երկրից կախում չունենալով, Ռուսաստանից գազը ուղիղ Գերմանիա է հասնելու:
Վերադառնանք մեր տարածաշրջան:
Իրանական գազը Եվրոպա հասցնելու ամենա լավ ճանապրհը թերևս անցնում է Հայաստանով և Վրաստանով: Թե Իրանին, թե Եվրոպային ձեռնատու չէ խոշոր գազատար անցկացնել Թուրքիայով, հետագայում նրանից կախում չունենալու համար: Նույն կերպ ձեռնատու չէ Ադրբեջանին ներգրավել այդ ծրագրի մեջ, քանի որ Ադրբեջանը հակաիրանական պլացդարմ է:
Գազը շատ լուրջ գործոն է, նույնիսկ Սիրիական պատերազմի պատճառներից մեկը նշվում է Քաթարից Եվրոպա գազը հասցնելու ծրագրը:
Այժմ բարդությունը կայանում է նրանում, որ ԱՄՆ նախկինի պես շահագրգիռ չէ ԵՄ ուժեղացման հարցում, ԵՄ ն լուրջ խնդիրների մեջ է, կա փլուզման վտանգ, Գերմանիան ուզում է իր խնդիրները առանց Ռուսաստանի հետ հակադրվելու լուծել: Իրան-Եվրոպա գազատարը նաև դաշնակիցներ է դարձնում Թուրքիային, Ռուսաստանին ու Ադրբեջանին, և ամենա կարևորը Իսրաելին: Կարծեցյալ Ռուս-Իրանական դաշինքը ձևական բնույթ ունի, մեկ վարկյանում կփլվի:
Հայաստանի համար այդ գազատարը կարող է դառնալ փրկարար օղակ, թե տնտեսական, թե քաղաքական ու անվտանգության առումներով: Հարկավոր է հայկական ուժերի գերլարում, բոլոր ուղղություններով: Այս հարցում ոչ ոք զիջման չի գնալու, ոչ ոքի չեն խնայելու: Ժամանակին հզոր խաղաքարտը կոպեկներով տանուլ տվեցինք, ոչ Իրանական գազը տեսանք, ոչ էլ ռուսական լուրջ փոխհատուցումը: Կարևոր է նորից չկրկնել այդ սխալը...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել