Showbiz.am-ը գրում է.
2018 թվականը դերասանուհի Աննա Մանուչարյանի համար հրաշքների, հաջողությունների և երազանքների իրականացման տարի էր: Աննան խոստովանում է, որ ինքն ինչի մասին երազել է և փափագել, Աստված ի կատար է ածել ամբողջը. «Ինչ-որ անհասկանալի հրաշք կար այս տարվա մեջ այնքան, որ նույնիսկ երբեմն չէի հավատում: Ինչքան անիրականանալի թվացող երազանք և ցանկություն ունեի, կատարվեցին 2018-ին, և ես այդ ամենի մեջ Աստծուն տեսա. 2018-ին հասկացա, որ Աստված սիրում է ինձ»,- ասում է դերասանուհին:
Աննան դստեր հետ հայտնվել է ShowBiz.am-ի ամանորյա ֆոտոշարքում, նաև պատմել, թե ինչպես դիմավո
րեց Ամանորը, ինչ երազանք պահեց կեսգիշերին, գոհ էր արդոք 2018-ից և թե ինչ է մաղթում բոլոր-բոլորին:
Այս տարի, ինչպես և սովորաբար, Աննան Ամանորը դիմավորելու համար դստեր հետ միացել է իր ծնողներին, որպեսզի ամբողջ ընտանիքով այն նշեն և ուրախանան. խոստովանում է, որ տոնական օրերին հյուր չի գնում, այլ նախընտրում է մնալ տանն ու վայելել տոնական եթերները, հանգստանալ և նոր ուժերով պատրաստվել աշխատանքային նոր տարուն:
Խոհանոցում դերասանուհին սովորաբար օգնողի դերում է լինում, բայց ինչպես ինքն է նշում, շատ հնարավոր է մյուս անգամ արդեն ցանկանա հենց իր տանը դիմավորել Նոր տարին, ուստի ինքն անձամբ կպատրաստի ամեն բան, իսկ զարդարանքների հարցում, ինքն ու դուստրը`Արփին, համեստ են ու չափավոր. սիրում են քիչ, դասական ու գեղեցիկ զարդարանքներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ