Առաջարկում ենք պարզ հոգեբանական թեստ, որը կօգնի պարզել՝ ինչ վիճակում է ձեր հոգեբանական առողջությունը:
1. Ձեզ զանգահարում է ծանոթ, ում չեք տեսել 100 տարի: Առաջարկում է հանդիպել հրաշալի ռեստորանում և անկեղծ զրույց ունենալ: Ձեր գրպանում 100 դրամ է: Ձեր գործողությունները.
A) Կպատասխանեմ, որ կարելի է հանդիպել, բայց գնի առումով ավելի ընդունելի վայրում. ավելորդ փող չկա: Բացի դրանից՝ հանդիպումը նրան է պետք:
B) Կհամաձայնվեմ, չէ՞ որ չեմ կարող խոստովանել, որ ավելի քիչ փող ունեմ, քան նա:
C) Թանկարժեք ռեստորանը հրաշալի է. գոնե մի լավ կուտեմ: Գլխավորը՝ ժամանակին հաշիվը նրան մեկնել: Միայն թե անունը հիշեմ:
2. Փողոցում քայլում եք և լսում, թե ինչպես է հետևից եկող ընկերախումբը բարձր ծիծաղում: Ձեր մտքերն այդ պահի՞ն:
A) Հավանաբար ինչ-որ մեկը հրաշալի է կատակում, քանի որ բոլորն այդպես զվարճանում են: Ես էլ պետք է հանդիպեմ ընկերներիս:
B) Երևի ինձ վրա են ծիծաղում: Ինձ հետ ի՞նչն այնպես չէ, ծո՞ւռ եմ քայլում:
C) Կլսեմ. գուցե հետաքրքիր անկեդո՞տ է, մտապահեմ:
3. Դուք գործի բերումով դուրս եք եկել, տանը ոչ ոք չկա: Ժամանակի մեծ մասն ինչի՞ մասին կմտածեք:
A) Գործերի մասին, իհարկե, էլ ուր պետք է մտնել, էլ ինչ է պետք գնել:
B) Արդուկն անջատվա՞ծ է: Ծորակները փա՞կ են: Գուցե դուռը բա՞ց է մնացել: Պետք է շուտ տուն հասնել մինչև վառարանի պայթելը:
C) Կհիանամ բնությամբ և կվայելեմ պահը, չէ՞ որ աշխարհը հիասքանչ է:
4. Սուրճը պատահաբար լցրել եք հագուստի վրա, իսկ տուն հասնելու համար պետք է հասարակական տրանսպորտով գնաք: Ձեզ ինչպե՞ս կպահեք:
A) Հանգիստ. շուրջը նորմալ, լավ մարդիկ են, ինչպիսին ես: Նրանք ամեն ինչ հասկանում են: Թափված սուրճն ինձ ավելի վատը չի դարձնում:
B) Բոլորը նայում են: Պետք է ինչ-որ բանով ծածկվել: Ինչ սարսափ է, ամոթ և խայտառակություն, այլևս երբեք սուրճ չեմ խմի:
C) Հրաշալի է, գոնե նոր ջինս կգնեմ: Իսկ սա այսպես էլ կթողնեմ՝ այն դեպքերի համար, երբ պետք է ուշադրություն գրավել:
5. Խելացի և գեղեցիկ ծանոթը, ով ձեզ շատ է դուր գալիս, ժամադրության է հրավիրում: Ձեր գործողությունները:
A) Կհամաձայանվեմ: Հրաշալի է, երբ կարող ես ժամանակ անցկացնել մարդու հետ, ում հավանում ես: Գուցե մենք շատ ընդհանուր բան ունենք և հրաշալի զույգ դառնանք:
B) Կհրաժարվեմ: Ես արժանի չեմ այդ գեղեցկությանը և խելքին: Ինձ դեռ պետք է պաշտոնի բարձրացում, կուրսեր, նոր սանրվածք և մեկ տարվա աբոնեմենտ սպորտդահլիճում: Գուցե այդ ժամանակ:
C) Հրաշալի է: Ամեն ինչ շահավետ է դասավորվում: Ջինսն ազդում է:
Ընտրեք՝ պաասխանի որ տարբերակներն են ամենաշատը՝ A, B թե C:
Տարբերակ А
Դուք կայուն ինքնագնահատական ունեք, հանգիստ եք և միշտ իրավիճակը խելամիտ եք գնահատում: Շուրջն ինչ էլ կատարվի, դուք ճիշտ որոշում կընդունեք. կշռադատեք փաստերը, գտեք պակասող օղակները և վերացրեք խնդիրը:
Շրջապատողների համար հեշտ չէ մանիպուլյացիայի ենթարկել ձեզ. դուք կարողանում եք պաշտպանել ձեզ և ձեր նպատակները տարբերել պարտադրվածներից: Շարունակեք լինել «այստեղ և հիմա», վստահեք ձեզ դեպի նպատակ տանող ճանապարհին. ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:
Տարբերակ В
Ներկայումս դուք ձեզ զգում եք ոչ այնքան ինքնավստահ: Լինում են տագնապալի մտքեր, թերևս ուրիշների շահերն առաջին տեղում եք դասում: Գուցե պետք է մեկ րոպեով կանգ առնել և մտածել՝ իսկ դուք ինչ եք ուզում: Ինչը ձեզ իսկապես կերջանկացնի:
Եթե հաճախ եք տագնապ, հոգնածություն և կասկածներ ապրում որոշումներ ընդունելիս, խորհուրդ ենք տալիս հոգեբանի դիմել: Նա կօգնի ամեն ինչ իր տեղը դնել, կսովորեցնի գնահատել ձեր հաջողությունները և ուրախանալ կյանքով:
Տարբերակ С
Ձեր դեպքում ամեն ինչ կարգին է ինքնագնահատականի հարցում: Կարողանում եք պաշտպանել ձեր շահերը, դասակարգել առաջանայնությունները և վայելել կյանքը: Վստահում եք ձեզ և աշխարհին: Ոչ ստանդարտ մտածողություն ունեք, դրական բան եք գտնում ցանկացած իրավիճակում և կարողանում եք ծիծաղել ձեզ վրա:
Նորի համար ձեր բաց լինելը և հետաքրքրասիրությունը կօգնեն շատ բանի հասնել: