Դիտարկում սոցիալական, ավելի ճիշտ՝ կեղծ սոցիալական պետության մասին
Աներկբա, Հայաստանում շատ ոլորտներ՝ սկսած պետապարատից մինչեւ կրթության ոլորտ ու քաղաքային տրանսպորտ, օպտիմալացման, ռեսուրսների վերաբաշխման, ծառայությունների որակի բարձրացման կարիք ունեն։ Գրեթե յուրաքանչյուր երկրորդ քաղաքացի դրա մասին է խոսում։ Պարզ ասած՝ պետապարատում աշխատակիցների, դպրոցներում ու բուհերում ուսուցիչ-դասախոսների, անձնակազմի ու հանրային տրանսպորտի քանակի կրճատման, լուրջ հաշվարկների ու չափելի ուսումնասիրությունների հիման վրա առկա ռուսուրսների վերաբաշխման, որակյալ ու բարձր վարձատրվող աշխատակազմի ներգրավման մասին է խոսքը։
ԲԱՅՑ հենց որեւէ կառավարություն փորձում է այդ դարավոր «իղձն» իրականացնել, որի արդյունքում կարող է աշխատանքից զրկվել մեր հարազատը, ծանոթն ու բարեկամը, սկսում ենք խոդի տալ ծանոթություն, կապեր այդ ահասարսուռ հեռանկարից խուսափելու համար՝ «մեժդու դելոմ» դժգոհելով գործազուրկների բանակն ավելացնող կառավարությունից ու ոչ արդյունավեր պետական ապարատից։ Կարճ ասած՝ սոցիալական պարտավորություններն այս ձեւով, որն իրականում գոյության մինիմալ պայմաններ էլ չի ապահովում, թույլ չեն տալիս գնալ կտրուկ ու լուրջ բարեփոխումների։
Այս ձեւով Հայաստանը ո՛չ սոցիալական է, ոչ էլ պետություն։ Մենք կեղծ սոցիալական պետության ճիրաններում ենք։ Մարդիկ կշարունակեն գոյատեւել նպաստների վրա՝ բյուջեի 30%-ի հաշվին, չկան նրանց աղքատության ճիրաններից դուրս գալու խթաներ, հատկապես եթե մի քանի կոպեկ էլ Եվրոպայում ու ՌԴ-ում բնակվող իրենց բարեկամներն են ուղարկում։ Արդյունքում ծառայությունները կմնան անորակ, իսկ 120-130 հազար դրամով Հայաստանում սկսում են աշխատաշուկա մտնել հնդիկներն ու պակիստանցիները։
Սա սոցիալական պետություն չէ, այլ զարգացումը զսպող, ռեֆորմների դեմն առնող կեղծ սոցիալական պետության թակարդ է։