Հարի Կիզիրյանը, ով ապրել է 1925-2002 թթ., Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի ամերիկահայ անդամն էր: Քաջության և հզորության համար նրան տվել էին «Մարդասպան» և «Գազան» կեղծանունները: Այն հարցին, թե ինչ միտք էր նրա գլխում, երբ նա օդ բարձրացավ թշնամու ռմբակոծությունից հետո, նա պատասխանել է.

«Ես ինքս ինձ հարց էի տալիս՝ արդյոք նորից վայրէջք կկատարե՞մ, թե՞ այլևս ոչ… Ինձանից վատ հրետակ դուրս կգար, ինքներդ էլ եք տեսնում… Առանց թևերի հրեշտակներն այնտեղ՝ երկնքում, այնքան քիչ են, ինչքան այստեղ՝ ներքևում, առանց ջրային խողովակների ծովագացները»:

Նա երիտասարդությանը հորդոր է հղել.

«Թույլ տվեք մի բան ասել երիտասարդ սերնդին: Պատերազմը սարսափելի բան է: Բառերով այն նկարագրել հնարավոր չէ: Ոչ ոք չի հաղթում պատերազմում: Թույլ մի՛ տվեք պատմաբաններին խաբել ու մոլորեցնել Ձեզ»:

Կիզիրյանը բազմաթիվ զինվորական շքանշանների է արժանացել իր մեծ հերոսության համար: Մեդալների և կոչումների թվով համարվում է Երկրորդ աշխարհամարտի լավագույն ծովագնացներից մեկը: Նրան համարում են «Ազգային հարստություն»:

Հարիի վերոբերյալ լուսանկարը, որը The New York Times Sunday Magazine-ի երեսին էր հայտնվել, հազարավոր ամերիկացիների համար դարձել է պայքարը խորհրդանշող դեմք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել