«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման պարագլուխ Կարեն Պետրոսյանը, ով այս տարվա հուլիսին նշանակվել էր ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն, ըստ հավաստի աղբյուրների՝ մեկ շաբաթ առաջ իր ծառայողական մեքենայով անձնական կարիքների համար Գյումրիից եկել էր Երևան, վերադառնալիս ավտովթարի էր ենթարկվել և մինչ օրս գտնվում է հիվանդանոցում։ Այդ մասին ոչ մի տեղ, ոչ մի բառ չգրվեց մինչ օրս։
Հիմա էլ փորձում են գումար հայթայթել, որպեսզի վերանորոգեն մեքենան ու ցույց տան, ասես ոչինչ չի եղել։
Հասկանալի չէ, թե ինչ իրավունքով է իբր արդարության այս առաջմարտիկն իր քմահաճույքով ծառայողական մեքենա շահագործում, դեռ մի բան էլ վթարի ենթարկվում ու փորձում կոծկել դա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել