ԱՄՆ-ում բնակվող երգչուհի Լիլուն BlogNews.am-ին տրամադրել է իր և որդու ամանորյա ֆոտոշարքը և պատմել, թե ինչպես է պատրաստվում ամանորյա տոներին: Երգչուհին արդեն երրորդ տարին է ընտանիքի հետ Ամանորն անցկացնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

«Ինչպես միշտ Ամանորը դիմավորելու եմ իմ ընտանիքի հետ, իսկ հետո գնալու եմ աշխատանքի: Արդեն երրորդ տարին է Նոր Տարին անցկացնում եմ Միացյալ նահանգներում, ես շնորհակալ եմ Աստծուն, որ հնարավորություն ունեմ դիմավորելու  իմ մեծ ընտանիքի հետ»:

Երեխայի ծնունդը փոխել է երգչուհու կյանքը, ինչպես նաև իմաստավորել տոնի կարևորությունը. «Ես հիմա ավելի եռանդով եմ պատրաստվում Ամանորյա տոներին,  ինչ անում եմ նրա համար եմ անում: Ամեն տարի տոնածառը զարդարելիս առաջին խաղալիքը որդիս է կախում: Կյանքս նրա ծնվելուց հետո այլ է դարձել»:

Ինչ վերաբերվում է Ամանորյա նվերներին, ասում է՝ որ դեռ փնտրում է համապաստախան նվեր որդու համար, չնայած վերջինս դրա պակասը չունի, հաճախ է նվերներ ստանում տատիկի և քեռիի կողմից:

«Ռոբերտը դեռ փոքր է և այնքան էլ չի հասկանում Ձմեռ պապիկ կա, թե ոչ: Երբ մեր առաջին Նոր Տարին էր, ես Ձմեռ Պապիկին դրեցի տոնածառի տակ, իսկ նա վերցրեց և խփեց պատին: Նրան առանձնապես հետաքրքր չէ, նա ավելի շատ սիրում է իր սիրելի կերպարներին՝ DJ Մաքսին, Բուբային»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել