Yerkir.am-ը գրում է.

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն վստահեցրել է Անկարայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովին, որ Անկարան ԱՄՆ-ին С-400 համակարգերը ուսումնասիրելու հնարավորություն չի ընձեռի: Այդ մասին РИА Новости-ին հայտնել է թուրքական ԱԳՆ-ում աղբյուրը:

Երխովի հետ հանդիպման մասին Չավուշօղլուն հայտնել էր երեկ իր թվիթերյան էջում: Բանակցությունների մանրամասների մասին, սակայն, չի հաղորդել:

Ավելի վաղ թուրքական կողմի համապատասխան մտադրության մասին հայտնել էր «Բլումբերգ»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել