Էջմիածնի քաղաքապետը փորձել է փիառվել հայտնի սիթքոմի շնորհիվ, բայց մենակ մի սերիա նայելով։ 
Հատուկ երիտասարդ քաղաքապետի համար․ ես՝ որպես սիթքոմների արքա, փորձեմ պարզաբանել ամեն ինչ, որպեսզի մեր պաշտոնյան սկսի իր բուն աշխատանքով զբաղվել սերիալներ նայելու փոխարեն։ 

Ուրեմնս, հարգելի՛ Դիանա, Ձեր ասած Մուշեղը, եթե Դուք գոնե մի քանի սերիա նայած լինեիք, կիմանայիք, որ, ըստ սցենարի, արհամարում է «Եվայի ցեղ» կոչեցյալը, ու ինքն ընդհանրապես կանանց չի սիրում, քանի որ մեկ անգամ խաբվել է իր նախկին կնոջ կողմից, ով երեխուն վերցրել, թռել ա Ֆրանսիա։ 

Իսկ տղա ունենալու գաղափարը մթոմ «իր պապայից» է գալիս, ով ասում էր, որ մարդ պիտի տղա ունենա, ու վաբշե, տղամարդկություն էր քարոզում։ 

Իհարկե, սցենարային լուծումը հաջող չի, ու ինչ-որ չափով քարոզում է տղա երեխա ունենալու գաղափարը, բայց «Ֆուլ հաուսի» ակտիվ դիտողները գիտեն և՛ նախապատմությունը, և՛ հիմիկվա կատարվողը ու, իհարկե, գուշակում են ապագան, այնպես որ, մի սերիա նայելով եզրակացություն անելը նման է նրան, որ մենք հիմա եզրակացություն անեք Ձեր պաշտոնավարման մասին առաջին 8 ամսով ու ասենք, որ Դուք ընդհանրապես չեք համապատասխանում Ձեր պաշտոնին։ 

Մի արեք այդպես, զբաղվեք ձեր գործով, սերիալը Ձեզ ապագա չի․․․ 
#պարապմարդուօրըկտրվի
#նստելսերիալանայում
#դուբանուգործչունես

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել