88-ի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող Գյումրու հուշահամալիրը գտնվում է քաղաքի կենտրոնում:

Արձանի պատվանդանից և հուշատախտակներից պոկված սալաքարերը հերթական անգամ վկայում են Գյումրու քաղաքային իշխանությունների անգործունակության և անտարբերության մասին:

Գյումրի ոտք դնող յուրաքանչյուր մարդ, պետական պատվիրակություն, առաջին հերթին, իր պարտքն է համարում ծաղիկներ դնել զոհերի հուշարձանին, հարգել նրանց հիշատակը:

Իսկ հուշահամալիրի այս վիճակը ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Գյումրու անտերության մասին է խոսում:

Այս հոդվածը հրապարակվել է 24-մայիսի 2013թ.։ Հոդվածին անդրադարձել է նաև Ասեկոսե․ամ-ը։ Հրապարակման օրվանից անցել է 12 օր։ Մինչ այսօր քաղաքապետարանը չի արձագանքել այս փաստի հետ կապված, և ոչ մի աշխատանք չի տարվել թերության վերացման համար։ Նշեմ նաև, որ իմ գրած հոդվածներից մեկում ես քաղաքապետարանից հաշվեհամար էի պահանջել, որպեսզի փոխանցեմ համապատասխան գումար՝ թերության վերացման համար։ Քաղաքապետի մամլո խոսնակ Զոհրաբ Եգանյանը խոստացավ կազմակերպել հանդիպում համապատասխան բաժնի պատասխանատուի հետ, բայց խոսակցությունից անցավ 12 օր։ Այսօր երեկոյան՝ 17։15-ի սահմաններում, ես նորից այցելեցի հուշահամալիրի տարածք՝ տեսնելու արդյոք թերությունը վերացվել է, թե քաղաքապետարանը բան ու գործ չունի քաղաքով զբաղվելու։ Փաստորեն իսկապես քաղաքը անտեր ու անտիրական է։ Ստորև ներկայացված լուսանկարները փաստում են այն մասին, որ մենք հեռու ենք մշակութային լինելուց։ Նկարներում ակնառու է, որ ոչ միայն չի վերացվել թերությունը, այլև շինարարական աղբ է գոյացել։ Այս անհերքելի փաստերը խոսում են քաղաքապետարանի և քաղաքապետի անգործության մասին։ Շնորհակալություն։ 

Լուսանկարները և տեքստը` Ա.Մելիքջանյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել