Վիճակահանության ժամանակ վարողը ձայնը գուխը գցած ճչում էր. «Այսինչ-այսինչյանը հաղթեց ավտոմեքենա»: Որ ավտոմեքենան կամ լվացքի մեքենան հաղթում են, իսկապես նորություն էր ինձ համար: Պարզվում է՝ մրցանակը ևս հաղթում են... Օ՜, ճակատագի՜ր...
Շահել-ն ուղարկել են թոշակի կամ հանգստյան տուն:
Մարմելադնե՜ր ու հատկապես բեզենե՜ր, ուշադի՜ր, հայոց լեզվով ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ՇԱՀՈՒՄ ԵՆ, ԼՎԱՑՔԻ ՄԵՔԵՆԱՆ ԷԼ ԵՆ ՇԱՀՈՒՄ... Եթե հարիչ լինի, էլի կշահեն, պարզ է, չէ՞: Իսկ մրցանակի արժանանում են, մրցանակ ստանում են...
Հանուն մեր նյարդերի և հայերենի՝ այդպես մի՛ արեք: Հաղթե՛ք մարտի դաշտում, հաղթահարե՛ք անգիտությունը, կշահեք մեր համակրանքը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davit.gyurjinyan/posts/2042886465799833
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել