Նուռը պարունակում է 12 ամինաթթուներ, որոնցից 5-ը անփոխարինելի են: Այսինքն՝ դուք դրանք չեք գտնի այլ մրգերում կամ պտուղներում: Բացի այդ, նուռը հարուստ է վիտամին K-ով, C-ով, B9-ով և B6-ով: Այն հարուստ է նաև հանքանյութերով՝ ֆոսֆորով և կալիումով: Միաժամանակ նուռը ցածր կալորիականությամբ միրգ է: 100 գրամ նուռը պարունակում է ընդամենը 72 կիլոկալորիա:
Ձեզ եմ ներկայացնում նռան 7 օգտակար հատկությունները:
Նուռն ամրապնդում է սիրտը
Նուռը պարունակում է պունիկալագին ու մեծ քանակության հակաօքսիդատներ, որոնք, ընկնելով օրգանիզմ, ամրապնդում են սիրտը: Մասնագետների խոսքով՝ պունիկալագինը ու հակաօքսիդատներն ամրացնում են երակների պատերը և իջեցնում են վատ խոլեստերինի մակարդակը:
Սա իր հերթին խոչընդոտում է աթերոսկլերոտիկ միացությունների ձևավորմանը: Նման խնդրի նախատրամադրվածություն ունեցողների շրջանում կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանց մոտ, ովքեր օրը 30 միլիլիտր նռան հյութ են օգտագործել, 30 տոկոսով նվազել է աթերոկլերոտիկ միացությունների ձևավորումը:
Նուռը պաշտպանում է քաղցկեղից
Նուռը պարունակում է այնպիսի նյութեր, որոնք խոչընդոտում են էսթրոգենների սինթեզը, ինչն իր հերթին խանգարում է չարորակ գոյացությունների ձևավորմանը: Նռան մեջ պարունակող հակաթթուները և հակաբորբոքային նյութերը թույլ չեն տալիս զարգանալ չարորակ գոյացությունների բջիջներին: Հետևաբար քաղցկեղի առաջացման հավանականությունը նվազում է:
Նուռը բարձրացնում է իմունիտետը
100 գրամ նուռը պարունակում է 21 տոկոս վիտամին C, որն օրգանիզմի անհրաժեշտ քանակությունն է մեկ օրվա կտրվածքով: Նուռը ակտիվացնում է իմունային համակարգը՝ պաշտպանելով օրգանիզմը տարատեսակ վիրուսներից: Մասնագետները նշում են, որ օրը մեկ նուռի ¼-րդ մասը ուտելու դեպքում դիմադրողականությունը բարձրանում է 3 անգամ:
Նուռը բարելավում է մարսողությունը
Սննդային հյուսվածքները, որոնք պարունակում է նուռը, այնպիսի տարրեր են, որոնք օրգանիզմը չի մարսում: Փոխարենն այդ հյուսվածքները օգնում են չեզոքացնել սննդի «անպետք մնացորդները»: 100 գրամ նուռը պարունակում է 16 գրամ սննդային հյուսվածք, ինչը օրգանիզմին անհրաժեշտ նորմի շրջանակում է: «Ավելորդություններից» ազատվելը նպաստում է մարսողության համակարգին: Ճնշումը ստամոքսի վրա ընկնում է, մարսողությունը՝ բարելավվում:
Նուռը բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակը
Հեմոգլոբինը երկաթ պարունակող սպիտակուց է, որն օգնում է օրգանիզմին թթվածինը հասցնել հյուսվածքներին: Հեմգլոբինի նորման տղամարդու օրգանիզմում 130-160 գ/լ է, կնոջ օրգանիզմում՝ 120-150գ/լ: Եթե հեմոգլոբինի մակարդակը ավելի ցածր է մարդու մոտ լինում է սրտխառնոց, գլխապտույտ և թուլություն: Նուռը բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակը: Այն հաճախ խորհուրդ են տալիս անեմիայի դեպքում օգտագործել: Օրը 3 բաժակ նռան հյութը բավարար է հեմոգլոբինը կարգավորելու համար:
Նուռը կանխարգելում է մազաթափությունը
Մազաթափության պատճառներից մեկն էլ երկաթի պակասի հետևանքով առաջացող անեմիան է: Հեմոգլոբինի պակասի հետևանքով օրգանիզմի հյուսվածքները բավարար քանակությամբ թթվածին չեն ստանում: Պարբերաբար նուռ օգտագործելու դեպքում մազի արմատները ամրապնդվում են, սնուցումը կարգավորվում է, և մազաթափությունը հետզհետե վերանում է:
Նուռը կանխարգելում է արթրոզի առաջացումը
Արթրոզը տարածված հոդային հիվանդություն է, որով տառապում է աշխարհի բնակչության 10 տոկոսը: Արթրոզի հետևանքով բորբոքվում են հենաշարժական հատվածները, և շարժվելու բարդություններ են առաջանում: Նուռը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին K, ոը հակաբորբոքային ներուժ ունի, մասնավորապես՝ հոդային հատվածների սնուցման դեպքում: Այն նաև նպաստում է կալիումի իրացմանը, ինչի արդյունքում արթրոզը հնարավոր է կանխարգելել: