Ես մենակ չեմ հասկանում՝ ինչից են բողոքում գործազուրկ դարձածներն ու ինչի են մեղադրում Նիկոլ Փաշինյանին։
Էն մարդը հայերեն ու մի քանի անգամ ասելա (ավելին՝ որոշակի քայլեր արել ա), որ երբ ինքը դառավ վարչապետ, նախարարությունները կրճատվելու են, ԾԻԳ ու ՊՈԱԿ-ները կրճատվելու են, ու մարդն իրա ասածը անումա․․․ Իրա ծրագրերն է իրականացնում։
Ի՞նչ էր ձեզ թվում, որ կրճատումներ լինեին, ձեզ ուղղակի աշխատավա՞րձ էին տալու կամ ձեռի հետ էլ ձեր վարկերն ու պարտքերը փակելո՞ւ են։ Իհարկե, ոչ։
Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալու միակ ուղին ընտրություններն էին, որին դուք ու մնացածը, իմանալով էդ մարդու խոստումների մասին, գնացել ու ընտրել եք իրան, այսինքն՝ դուք նրան տվել եք լեգիտիմ իրավունք, որպեսզի նա իրականացնի իր ծրագրերը։ Կամ սենց ասած՝ դուք իրան թողել եք՝ ձեզ անգործ թողնի։
Բա էլ ինչի՞ եք բողոքում։ Ի՞նչ եք էլ ուզում։
Շատ զարմանալի ազգ եք, տո, գնացել եք, ընտրել եք, որպեսզի մարդն իրա ծրագրերն իրականացնի, հիմա էլ բողոքում եք, որ ինքն իրա ծրագրերն ա իրականացնում։
Էս պարագայում միակ ճիշտը Փաշինյանն ա ու վերջ։