Բաղադրիչներ
- պատրաստի շերտավոր խմոր - 500 գ
- ընկույզ - 4 բաժակ
- կարագ - 200 գ
- դարչին - 1 թ/գ
- մեղր - 2 բաժակ
- վանիլին - 0,5 թ/գ
- ջուր - 1/2 բաժակ
- շաքարավազ - 1/2 բաժակ
Պատրաստման եղանակը
Մանրացված ընկույզի հետ դարչին ենք խառնում և մի քիչ բովում։

Շերտավոր խմորը բարակ գրտնակում ենք և դնում բուսայուղապատ տապակի մեջ։

Ընկույզը լցնում ենք խմորի վրա և ծածկում երկրորդ շերտով:

Այդպես արանքներում ընկույզ լցնելով դնում ենք 3 շերտ:

Վերևի շերտը շեղանկյունաձև կտրատում ենք ու թխում 15-20 րոպե։

Մեկ այլ ամանի մեջ ենք լցնում մեղրը և ավելացնում կարագը։

Այնուհետև ավելացնում ենք շաքարավազը։

Այս ամենից հետո ավելացնում ենք վանիլը ու ջուրը: Խառնուրդը դնում ենք գոլորշու վրա և անընդհատ խառնելով տաքացնում։ Փախլավան ջեռոցից հանում ենք և վրան լցնում մեղրով օշարակը։ Թողնում ենք՝ ներծծվի։

Ի դեպ, եթե ուզում եք՝ շերտերն ավելի բարակ լինեն, ապա փախլավա պատրաստելիս լավ կլինի «Ֆիլո» խմոր վերցնել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել