Tert.am-ը գրում է.

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրներից հինգը, Հայաստանից բացի, պաշտոնապես հաստատել են Բելառուսի Անվտանգության խորհրդի ղեկավար Ստանիսլավ Զասի թեկնածությունը կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում:

Ինչպես «Коммерсантъ»-ին հայտնել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, բելառուս ներկայացուցչի թեկնածությունը ներկա պահին հաստատել են Ղրղզստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Բելառուսը և Ռուսաստանը: Զասի թեկնածությունը հաստատել են հինգ երկրի նախագահները:

Վլադիմիր Զայնետդինովը պարզաբանել է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Ստանիսլավ Զասի թեկնածության համաձայնեցման գործընթացը կազմակերպվել է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ նրա անձնական հանդիպումներով: Նրա խոսքով՝ դեկտեմբերի 12-20-ը նման հանդիպումներ են կայացել Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ռուսաստանի ղեկավարների հետ, իսկ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը հետաձգվել է ավելի ուշ ժամկետի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել