Վերջին օրերին շատ է խոսվում Դոնեցկի «Շախտյորի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ անգլիական «Լիվերպուլ» տեղափոխության մասին: Բրիտանական մամուլի համաձայն՝ 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը կարող է կազմել 22 միլիոն ֆունտ ստերլինգ:
Բրիտանական The Mirror-ը Մխիթարյանի մասին պատրաստել տեսահոլովակ, որը պարզաբանում է, թե ինչու է Հենրիխը մոտ «Լիվերպուլ» տեղափոխվելուն: Նշվում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի իտալացի գործակալ Մինո Ռայոլայի գործոնը:
The Independent-ը գրում է, որ Անգլիայի 18-ակի չեմպիոնը Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է եղել մինչեւ ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին ձեռք բերելը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Հենրիխի ծառայություններով հետաքրքրված են նաեւ «Չելսին», «Մանչեսթեր Սիթին» ու «Բարսելոնան»:
Soccerlens-ն առանձնացրել է Հենրիխ Մխիթարյանի մասին 5 փաստեր, որոնց թվում են Ուկրաինայի ավարտված առաջնությունում խփած 25 գոլերն ու 10 գոլային փոխանցումները, Հայաստանի հավաքականի կազմում անցկացրած 36 խաղերը, Ուկրաինայում եւ Հայաստանում նվաճած 14 տիտղոսները, 3 անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու հանգամանքը (2009, 2011, 2012թթ.) եւ ֆուտբոլային ընտանիք ունենալը:
The Number 10 Role-ը Մխիթարյանին անվանել է «հայկական Կակա»՝ ընդգծելով նրա արագությունը, խաղադաշտը տեսնելու ունակությունը եւ ստեղծագործական որակները:
The Guardian-ը գրում է, որ Մխիթարյանը կարող է արժանի փոխարինող դառնալ Լուիս Սուարեսին՝ նշելով, որ լիվերպուլյան ակումբի ղեկավարները մտադիր են մեծ գումար վճարել 24-ամյա կիսապաշտպանին ձեռք բերելու համար:
Նյութի աղբյուրը